Մատչելի հղումներ

Զանգվածային անկարգություններից և ցույցերից հետո՝ Ֆերգյուսոն քաղաքը դեռ վերականգնվում է


2014 թվականին ոստիկանի կողմից սևամորթ Մայքլ Բրաունի սպանությունից հետո, Ֆերգյուսոնի այս թաղամասը զանգվածային անկարգությունների և ցույցերի էպիկենտրոն էր դարձել: Քաղաքապետ Ջեյմս Նոլզի կարծիքով համայնքը դեռևս ուշքի է գալիս:

Նա ասում է,- «Հուսով եմ, որ մարդիկ կրկին կսկսեն վստահել համայնքի ոստիկանական բաժանմունքին ու քաղաքի ղեկավարությանը»:

Սակայն այս հույսերը տապալվեցին, երբ Արդարադատության նախարարությունը բացահայտեց տեղի մեծամասամբ սպիտակամորթ ոստիկաններից կազմված բաժանմունքի կողմից սևամորթների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման մասին:

Ֆերգյուսոնի ոստիկանապետ Դելրիշ Մոսսը աշխատանքի է անցել 2016 թվականին: Դաշնային կառավարության հետ համաձայնեցմամբ, նա ոստիկանական բաժանմունքում բարեփոխումներ է իրականացնում:

Մոսսը ասում է,- «Ես հույս ունեմ, որ ապագայում մարդիկ Ֆերգյուսոնի ոստիկանությունը ուրիշ ձևով կընկալեն, իսկ համայնքի ներգրավվածությունը այդ հարցում մեծ դեր ունի»:

Արդարադատության նախարարության հրահանգով Ֆերգյուսոնը պարտավոր է ոստիկաններին

զանազան պարապմունքներ տրամադրել և նրանց կողմից կիրառվող ուժին հետևելու նպատակով քաղաքացիական վարչություն ստեղծել:

Ջեյմս Նոլզը ասում է,- «Արդարադատության նախարարության համաձայնության հրամանագրի շրջանակներում, մենք շատ բարեփոխումներ կիրականացնենք: Իհարկե նրանք քաղաքի վրա մեծ ծանրություն են դնում: Մի բան որին սովորում ենք համակերպվել»:

Ֆերգյուսոնի քաղաքացիներից շատերը համոզված են, որ այս բարեփոխումները երկու տարի առաջ անցկացված ցույցերի հետևանքն են:

Իսկ քաղաքի ղեկավարները հավատացած են, որ եթե քաղաքացիները շարունակեն ներգրավված լինել, այս համայնքը կդառնա ավելի ամուր, քան երբևէ:

XS
SM
MD
LG