Մատչելի հղումներ

 
Թրամփը պետքարտուղարի պաշտոնում նշանակեց ExxonMobil նավթային ընկերության ղեկավարին

Թրամփը պետքարտուղարի պաշտոնում նշանակեց ExxonMobil նավթային ընկերության ղեկավարին


Exxon CEO Low Oil Prices
Exxon CEO Low Oil Prices

Ռեքս Թիլերսոնի ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում նշանակման մասին լուրն առաջին անգամ հայտնվեց լրահոսում անցած շաբաթ: Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո նրա անցումային թիմի ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ Թիլերսոնն ամենահավանական թեկնածուներից էր: Քննադատների արձագանքը սպասեցնել չտվեց, ովքեր մատնանշեցին Թիլերսոնի քաղաքական փորձի բացակայության փաստը: Սակայն Դոնալդ Թրամփն առաջնորդվել է այլ չափանիշներով:

«Ինձ համար կարևոր է, որ նա չափազանց լավ է ճանաչում որոշում կայացնող շատ մարդկանց: Նա բազմաթիվ գործարքներ է կնքել Ռուսաստանի հետ»,- ասել է Թրամփը:

Այս կնքված գործարքների արդյունքում 2013 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել էր Թիլերսոնին «Բարեկամության» շքանշանով:

«Ես ճանաչում եմ Վլադիմիր Պուտինին 1999 թվականից և շատ մոտ եմ նրա հետ»,-ասել է Թիլերսոնը։

Թիլերսոնը քննադատության էր ենթարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնց արդյունքում տուժել էին նրա մի շարք նախագծեր:

Թրամփի խորհրդական Քելայն Քոնվեյը պաշտպանում է Թիլերսոնի նշանակումը:

«Այնպես չէ, որ նա Պուտինի հետ օղի է խմում։ Նա առնչվել է գործնականորեն: Մենք գիտենք, որ շատ երկրների հետ աշխարհում, ներառյալ Ռուսաստանի հետ ունենք լարված հարաբերություններ»,- ասել է Քոնվեյը:

Թրամփը բազմիցս ասել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ:

Որոշ փորձագետների կարծիքով անշարժ գույքի նախկին գործարարը ավելի հետաքրքրված է գործարքներ կնքելու, քան քաղաքական գաղափարախոսության հարցում:

«Սա իրոք լուրջ հայտ է, երբ նա, անտեսելով քաղաքականությունն ու դիվանագիտությունը, նշանակում է մեկին, ով գործարար աշխարհից է և չունի անգամ Սպիտակ տանն աշխատելու փորձ»,- ասել է փորձագետ Բադ Քենեդին Թեքսասից

Սակայն ոչ պաշտոնական աղբյուրները հաղորդում են, որ Թրամփը պատրաստվում է նշանակել փորձառու դիվանագետ Ջոն Բոլթոնին փոխպետքարտուղարի պաշտոնում: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանը հայտնի է իր կարծր հայացքներով:

XS
SM
MD
LG