Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի մարտահրավերները Խաղաղ օվկիանոսում


Երբ խոսվում է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի մարտահրավերների մասին, սովորաբար հիշատակվում է Չինաստանը: Սակայն, Ֆիլիպինների կամ Հյուսիսային Կորեայի նման փոքր երկրները նույնպես կարող են խնդիրներ առաջացնել, հատկապես՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

«Հյուսիսային Կորեան, ինչպես նախագահ Օբաման ասել է Թրամփին, առավել անսպասելի վտանգը կարող է դառնալ», - նշում է Բրուքինգզ հաստատության վերլուծաբան Մայքլ Օհանլոնը:

Հյուսիսային Կորեան տարեկան արտադրում է 6 անորակ, սակայն՝ միջուկային ռումբ, մինչդեռ Ֆիլիպինները, որը ժամանակին Միացյալ Նահանգների դաշնակիցն էր, նախագահ Ռոդրիգո Դութերթեյի հաղթանակից հետո փորձում է սահմանափակել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը:

Տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը ավանդական մարդասիրական օգնության ծրագրերի հետ միասին վարժեցնում են նաեւ պաշտպանական ունակությունները:

«Մենք շարունակում ենք համագործակցել Ֆիլիպինների հետ: Անհրաժեշտության դեպքում մեր գործողությունները կարող են փոփոխվել, սակայն, մենք դրան պատրաստ ենք», - ասում է ԱՄՆ-ի Զինված ուժերի գեներալ լեյտենանտ Սթիվեն Լանզան:

Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում Միացյալ Նահանգներն ունի 4 ավիակիր՝ ապահովելով բավականին լուրջ ներկայություն: «Խաղաղօվկիանոսյան անցուղիներ» անունը ստացած ԱՄՆ-ի զորավարժություններին ավանդաբար մասնակցող Հարավային Կորեայից, Ֆիլիպիններից ու Թաիլանդից բացի առաջին անգամ մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ Կամբոջան եւ Վիետնամը:

«Այնտեղի մեր ներկայությունն անհրաժեշտ է հակամարտություններից խուսափելու նպատակով, եւ մեր գործընկերները նույնպես բարձր են գնահատում մեր ներկայությունը Խաղաղ օվկիանոսում», - նշում է գեներալ Լանզան:

XS
SM
MD
LG