Մատչելի հղումներ

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարի երդման արարողությունը


Պորտուգալացի Անթոնիո Գութիերեսը երկուշաբթի օրը նշանակվել է ՄԱԿ-ի իններորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Նախկինում վարչապետ և ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Գութիերեսը կազմակերպության ղեկավարությունը ստանձնելու համար պայքարել է տասնյակ այլ պաշտոնյաների հետ:

ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Գութիերեսը երդման արարողությունից հետո, անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն լեզուներով իր ելույթի ժամանակ ասել է, որ միջազգային համայնքը ավելի մեծ ճիգ պետք է գործադրի փախստականության ճգնաժամի զարգացումը կանգնեցնելու համար:

Անթոնիո Գութիերեսը ասում է,- «Կանխարգելումը նոր հասկացություն չէ: Այն ՄԱԿ-ը հիմնադրողների նպատակն է: Դա կյանքեր փրկելու և տառապանքը նվազեցնելու լավագույն միջոցն է: Երբ չի հաջողվում կանխարգելել, մենք պետք է անենք հնարավորինս ամեն ինչ հակամարտությունները հարթեցնելու համար»:

Երկրորդ աշխարհամարտից հետո փախստականների և ներգաղթյալների ամենամեծ ճգնաժամը, բազմաթիվ զինված հակամարտությունները, ահաբեկչության վտանգն և կլիմայի փոփոխության ազդեցությունը՝ հունվարի մեկին աշխատանքի անցնող Գութիերեսին բավականաչափ աշխատանք կապահովեն:

Անթոնիո Գութիերեսը ասում է,- «Սիրիայի պատերազմը մի պատերազմ է, որում հաղթողներ չկան: Այս պատերազմում բոլորը պարտվում են: Այս անմտությանը վերջ դնելու ժամանակն է»:

ՄԱԿ-ի անդամ երկրները նաև հրաժեշտ են տվել ներկա գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին, ում երկրորդ հնգամյա ծառայությունը կավարտվի այս ամսվա վերջին: Նրանք գովաբանել են վերջինիս աշխատանքը նրա ղեկավարման անհարթ ժամանակների ընթացքում:

Բան Կի-Մունի խոսքերով, ինքը կարոտելու է այս կազմակերպությունը, որը մանկության ժամանակ նրան օգնության է հասել Հարավային Կորեայի հետպատերազմյան շրջանում:

Բան Կի-Մունը ասում է,- «Ինձ համար ՄԱԿ-ի ուժը երբեք վերացական կամ գիտական չի եղել: Այն իմ և շատ այլ կորեացիների կյանքի պատմությունն է: Այն աշխարհում բնակվող միլիոնավոր մարդկանց՝ երեխաների, երիտասարդ աղջիկների և տղաների պատմությունն է»:

Հունվարի կեսերին Բան Կի-Մունը կվերադառնա իր հայրենի Հարավային Կորեա, որտեղ կա խոսք այն մասին, որ նա կարող է առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնի համար:

Տեղի է ունեցել ՄԱԿ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարի երդման արարողությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

XS
SM
MD
LG