Մատչելի հղումներ

Կարո՞ղ է ամենաոչսովորական քաղաքական գործիչը դառնալ ամենաոչսովորական նախագահ


ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփը հերքում է երկրի նախագահական ընտրությունների վրա Ռուսաստանի կողմից ազդեցություն գործելու փորձերի մասին ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունների եզրակացությունը։ Եվ այսօր հարց է առաջ գալիս, թե ԱՄՆ-ի գլխավոր նոր հրամանատարն ինչ հարաբերություններ կարող է ունենալ հետախուզական գործակալությունների հետ։

Թրամփը պատրաստվում է երդմնակալության արարողությանը, որից հետո կհռչակվի ԱՄՆ-ի նախագահ։ Սակայն այս օրերին նա չի թաքցնում իր արհամարհական վերաբերմունքը երկրի հետախուզական գործակալությունների նկատմամբ, ըստ որոնց Ռուսաստանի կողմից իրականացվող հաքերային հարձակումների նպատակը ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելն է եղել։

՝՝Ինչու՞ են կարծում, որ դա Ռուսաստանն է անում։ Գուցե դա անում է ինչ որ մեկը՝ իր մարճակալին պառկած՛՛, հայտարարում է Թրամփը։

Իսկ ներկա նախագահ Բարաք Օբաման, որն այս ընթացքում պատրաստվում է հեռանալ Սպիտակ տնից, հրահանգում է մանրամասն կերպով ուսումնասիրել Ռուսաստանի կողմից իրականացված հաքերային հարձակումները, մինչեւ իր հեռանալը։

Սպիտակ տան խոսնակ Էրիք Շուլցի խոսքերով. ՝՝Հետախուզական գործակալությունները եկել են այն եզրակացությանը, որ ընտրական գործընթացի վրա ազդելու փորձերն իրականացվել են՝ ուղղորդվելով Ռուսաստանի կառավարության ամենաբարձր մակարդակներից՛՛։


Թրամփի անցումային անձնակազմի անդամները, քննադատելով երկրի հետախուզական գործակալություններին, հիշեցնում են, որ հենց այդ նույն գործակալություններն էին ժամանակին պնդում, թե Սադամ Հուսեինն ունի զանգվածային բնաջնջման զենքեր։ Նրանց խոսքերով, դեմոկրատները նախագահական ընտրություններում պարտություն կրելուց հետո, այսօր պարզապես փորձում են գտնել քավության նոխազ։

Ինչպես Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ռայնս Փրիբուսն է ասում. ՝՝Ռուսները Հիլարի Քլինթընին չէին ասել անտեսել Վիսկոնսինն ու Միչիգանը, եւ նա պարտվեց ընտրություններում, քանի որ նրա գաղափարներն էին վատը՛՛։

Կոնգրեսում նույնպես այս օրերին մեծ է Ռուսաստանին դատապարտող կոնգրեսականների թիվը։ Սենատոր Քլեըր Մաքքասքիլն ասում է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պիտի կրի ԱՄՆ-ի ընտրությունների վրա ազդեցություն գործելու նպատակով իրականացված հաքերային հարձակումների պատասխանատվությունը։

Սենատոր Ռենդ Փոլի խոսքերով, սա սպառնալիք է, որը հարկավոր է հնարավորինս շուտ կասեցնել։


Սակայն այն փաստը, որ Թրամփը չի մասնկացում հետախուզության հարցերով անցկացվող ամենօրյա ճեպազրույցներին, խախտում է տասնամյակների ընթացքում Սպիտակ տանը ձեւավորված ավանդույթը՝ փորձելով ապացուցել այն խոսքերը, թե ամենաոչսովորական քաղաքական գործիչը կարող է պատմության մեջ մտնել որպես ամենաոչսովորական նախագահ։

XS
SM
MD
LG