Մատչելի հղումներ

Նորընտիր նախագահ Թրամփը ցանկանում է չեղյալ հայտարարել Boeng ընկերության հետ կնքված պայմանագիրը


FILE - Workers move cargo into position inside a new AirBridgeCargo Boeing 787-8 freighter airplane, Oct. 7, 2016, at Seattle-Tacoma International Airport.
FILE - Workers move cargo into position inside a new AirBridgeCargo Boeing 787-8 freighter airplane, Oct. 7, 2016, at Seattle-Tacoma International Airport.

Ճապոնական SoftBankGroup հեռահաղորդակցության ոլորտից խոշոր ընկերությունը ծրագրում է 50 միլիարդ դոլար ներդնել ամերիկյան տնտեսության մեջ և հավելյալ 50 հազար աշխատատեղ ստեղծել, երեքշաբթի հայտարարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:

Այս նորությունը նա հայտարարել է Նյու Յորքի Trump Tower –ում ընկերության գլխավոր տնօրեն Մասայոշի Սանի հետ հանդիպելու ընթացքում՝ հետագայում այն տեղադրելով թվիթերյան իր էջ:

Սանը չի մասնավորեցրել, թե ինչ տեսակի ներդրումներ է նախատեսում SoftBank-ը:

Միևնույն ժամանակ երեքշաբթի օրը Թրամփի թվիթերյան էջում հայտնված կոչը՝ Boeing ընկերության հետ նոր օդային ուժերի ռազմակայանի համար պատվերը չեղյալ հայտարարելու մասին, տարակուսանք առաջացրեց: Ընկերությունը սպասարկում է նախագահի ինքնաթիռը:

Ինքնաթիռների արժեքը 3 միլիարդ դոլար է, սակայն գինը աճել էր, որի արդյունքում Թրամփը գրել էր իր թվիթերում, որ այս գները դառձել են անվերահսկելի:

Ի պատասխան՝ Boeing ընկերությունն ուղղեց նորընտիր նախագահին՝ նշելով, որ պայմանագիրը 170 միլիոն է նախագահի նշած 4 միլիարդի փոխարեն:

Թրամփի թվիթի արդյունքում Boeing ընկերության ակցիաներն իջան ավելի քան մեկ տոկոսով:

XS
SM
MD
LG