Մատչելի հղումներ

Հնդկացիական սու ցեղախումբը հասավ խողովակաշարերի կառուցումն արգելելու իր պահանջի իրականացմանը


Հնդկացիական ցեղախումբը հասավ իր պահանջի իրականացմանը
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության ներքո գործող բանակային ճարտարագետների ստորաբաժանումը կիրակի օրը մերժեց Միսսուրի գետի ընդերքով Դակոտայի խողովակաշարի կառուցման թույլտվությունը։ Այս որոշումը ողջույնի արժանացավ հազարավոր այն մարդկանց կողմից, որոնք արդեն մի քանի ամիս բողոքի ակցիաներ էին կազմակերպու՝ պահանջելով անաղարտ պահել Ամերիկայի հնդակիցներին պատկանող հողատարածքները։

Հյուսիսային Ամերիկայի հնդկացիական մի քանի ցեղախմբերի թմբուկների ռիթմերի ու երգերի ներքո էր ընթանում հանպատրաստից կազմակերպված այն տոնակատարությունը, որը սկսվեց, երբ ԱՄՆ-ի բանակային ճարտարագետների ստորաբաժանումը հայտարարեց, թե չի հաստատում խողովակաշար կառուցելու նախագիծը, խողովակաշար, որը պիտի անցներ սու ցեխաղմբին պատկանող տարածքներով։

Հնդկացիական սու ցեղախմբի պահանջին էին օգոստոս ամսից միացել մեծաթիվ այլոք այլ ցեղախմբերից, ովքեր պահանջում են անաղարտ պահպանել իրենց համար սրբավայր համարվող տարածքները։

՝՝Ամիսներ շարունակվող մեր պայքարը դրա արդյունքում հասավ իր նպատակին։ Ես երջանիկ եմ, որ մաս եմ կազմել այս ցույցերին՛՛, ասում է նիուկոնսկա ցեղախմբից ցույցերի մասնակիցներից Մարի Մաշունկաշեյը։

Անտեսելով ուժեղ ցուրտը՝ շրջակա միջավայրի պահպանության ակտիվիստները, կրոնական տարբեր խմբերի ներկայացուցիչներ ու ձախակողմյան քաղաքական մի շարք գործիչներ վերջին օրերին մնում էին ժամանակավոր ճամբարներում, փակում ճանապարհները։

Ստենդինգ Ռոք հնդակցիական ռեզերվացիայում սու ցեղախմբի ու դաշնային, նահանգային եւ տեղական կառավարությունների միջեւ հակասությունները սկսվել էին մի քանի ամիս առաջ, երբ ցեղային առաջնորդները դեմ դուրս եկան ռեզերվացիայից հյուսիս, Միսսուրի գետի ընդերքով խողովակաշար կառուցելու ծրագրին։

Ցեղախմբի անդամները մտահոգված էին ջրի աղտոտման հնարավորությամբ։ Ինչպես նրանցից Էրիան անունով այս երիտասարդն է ասում. ՝՝Եթե տեղի ունենա արտահոսք, այն կլցվի գետը, ինչը ջրի մեր գլխավոր պաշարն է։ Էլ չեմ ասում կենդանիների ու այն ամենի մասին, որոնք կհայտնվեին վտանգի տակ՛՛։

Իսկ 3 միլիարդ 4ՕՕ միլիոն դոլարի նախագծի նպատակը Բաաքենի շրջանից դեպի Հյուսիսայի Դաքոթա նահանգի արեւմտյան հատվածներ նավթի անվտանգ տեղափոխումն ապահովելն էր։

Բնության պահպանության մեծաթիվ մասնագետներ են ասում, թե խողովակաշարն ավելի անվտանգ է, քան նավթը բեռնատարներով ու գնացքներով փոխադրելը։ 1 9ՕՕ կիլոմետրանոց խողովակաշարը նաեւ ապահովելու էր շատ ավելի էժան փոխադրում։ Սակայն հնդկացիական ցեղախմբերի համար շատ ավելի թանկ են ոչ միայն ջուրը, այլ նաեւ իրենց պապերի գերեզմանները, որոնք պիտի մնային խողովակաշարերի տակ։

Նախագծի հեղինակներից ոմանք մեղադրում են Սպիտակ տանը՝ հնդկացիների պահանջներին քաղաքական աջակցություն տրամադրելու մեջ։ Իսկ Դոնալդ Թրամփը, որը հունվարի 2Օ-ից կստանձնի Սպիտակ տան ղեկավարությունը, կողմ է այս նախագծին։

Հիմա ամեն ինչ պիտի արվի, ասում է վերապատվելի Վիկտոր Քազաջյանը, որպեսզի հակամարտություն առաջ չգա հնդկացիական ցեղախմբերի ու Հյուսիսայի Դաքոթայի այն բնակչության միջեւ, որոնք պիտի մեծապես օգտվեին այստեղ նավթարդյունաբերության զարգացման արդյունքում։

Բանակային ճարտարագետների ստորաբաժանումը նախագծի հեղինակների հետ շարունակելու է որոնել այլընտրանքային ուղիներ։

XS
SM
MD
LG