Ընտրությունների օրը Ռաստ-Բելիի կոչը դեմոկրատներին շատ հստակ էր: Ամեն ինչ կապված է աշխատատեղերի հետ:
Ընտրություններից հետո դեմոկրատական կուսակցության վերակազմավորման ընթացքում կոնգրեսական Թիմ Ռայանը առաջ քաշեց այս խնդիրը՝ Նենսի Փելոսիի դեմ իր պայքարում:
Ռայանը պարտվեց, սակայն, ըստ նրա, այս խնդրի մասին բարձրաձայնելը չափազանց կարևոր էր:
«Ամեն ինչ կապված է աշխատատեղերի, աշխատավարձերի և նպաստների հետ: Առկա է նվազագույն աշխատավարձի խնդիր, միջին խավի եկամուտների խնդիր, որոնք չեն աճել երեսուն տարուց ի վեր: Մենք բարձրաձայնեցինք այս հարցերի մասին»:
Փելոսին կարողացավ պահպանել իր առաջնորդի դիրքերն՝ ընդգծելով, որ հաջորդ Կոնգրեսի ընտրությունները չափազանց կարևոր են:
«Մեր ժողովրդի ճակատագիրը, հզորությունն ու բնույթը հարվածի տակ են: Մենք պետք է չվախենանք և գործենք»,- հայտարարել է Փելոսին:
Կուսակցության ղեկավարության մեջ բազմազանության ընդգրկման համար Ռայանի պայքարի արդյունքում դեմոկրատական կուսակցության ղեկավարության կազմում առաջին անգամ ընտրվեց իսպանախոս Լինդա Սանչեսը:
«Որպես աշխատող մայր ես գիտեմ, թե որքան դժվար է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, հուսով եմ, որ մեզ կհաջողվի թեթեւացնել այս ընտանիքների բեռը»:
Դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը ևս նշել է, որ ժամանակն է ընտրել նոր ուղի:
«Դեմոկրատական կուսակցությունը պետք է ընդունի իրականությունը, մի բան, որ հաջողվեց Դոնալդ Թրամփը»:
Դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբի մեկ երրորդն իր ձայնը տվել էր Ռայանին, սակայն այս պառակտման պարագայում էլ, կարևոր փաստերից էր այն, որ դեմոկրատները ստացել էին ընտրողների քվեի մեծ մասը:
«Միլիոնավոր մարդիկ քվեարկել են դեմոկրատների այս ղեկավարության առաջ քաշած օրակարգի օգտին» ,- ասել է կոնգրեսական Ստենի Հոյերը:
«Նրանք կտեսնեն հանրապետականների իրական օրակարգը և կքվեարկեն մեր օգտին՝ իրենց առողջապահական և սոցիալական ապահովության ծրագրերի պաշտպանման, ինչպես նաև իրենց երեխաների համար հասանելի բժշկական ծառայություն և կրթություն ապահովելու համար»,- ասել է կոնգրեսական Մարքի Քափթորը
Դեմոկրատական կուսակցության ղեկավարության համար պայքարն ավարտվեց, սակայն վերանշանակված Նենսի Փելոսիի առջև ծառացած է մեկ այլ կարևոր մարտահրավեր՝ Դոնալդ Թրամփի ղեկավարության ներքո Սպիտակ Տունը: