Նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին դիմավորել են ոտնկայս ծափահարություններով Երեխաների պաշտպանության հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ: Քլինտոնը խոստովանեց, որ նա ծանրությամբ վերապրեց իր անսպասելի պարտությունը:
«Պետք է խոստովանեմ, որ ինձ դժվար էր այստեղ գալ: Եղել են պահեր վերջին շաբաթվա ընթացքում, երբ ցանկանում էի միայն խորասուզվել մի հետաքրքիր գրքի մեջ կամ զբոսնել մեր շների հետ ու դուրս չգալ տանից»:
Նախկին պետքարտուղարն ու սենատորը կոչ արեց հանրությանը հաղթահարել հիասթափությունը և շարունակել աշխատել հանուն երկրի բարելավմանը:
«Գիտեմ, որ վերջին շաբաթվա ընթացքում շատ մարդիկ հարց էին ուղղում իրենք իրենց, թե արդյոք Ամերիկան այն երկիրն է, որը մենք գիտեինք: Այս ընտրությունները մեծ բաժանում ստեղծեցին մարդկանց միջև: Բայց խնդրում եմ լսեք իմ խոսքերը: Ամերիկան արժանի է դրան, մեր երեխաները արժանի են դրան: Հավատացեք մեր երկրին, պայքարեք մեր արժեքների համար և երբեք մի հանձնվեք»:
Միջոցառումը նվիրված էր 5 բարձր դասարանի դպրոցականներին, ովքեր մասնակցել են Երեխաների պաշտպանության հիմնադրամի ծրագրերից մեկին, որը աջակցում է կարիքավոր երիտասարդներին:
Ոչ կառավարական կազմակերպությունների ու խմբերի հետ Քլինթոնի կապերը հայտնի են դեռևս 1970-ականներից, երբ նա նոր էր ավարտել Յելի համալսարանի իրավագիտության դպրոցը:
Սա առաջին հանրային միջոցառումն էր, որ Քլինտոնների ընտանիքը այցելեց ընտրություններից հետո: