Մատչելի հղումներ

Նորընտիր նախագահ Թրամփի քննադատությունը շարունակվում է կառավարության ձևավորման փուլում


President-elect Donald Trump smiles as he arrives to speak at an election night rally, November 9, 2016. Trump, who is expected to lose the popular vote, has already won the tally that counts in the Electoral College with 290 votes.
President-elect Donald Trump smiles as he arrives to speak at an election night rally, November 9, 2016. Trump, who is expected to lose the popular vote, has already won the tally that counts in the Electoral College with 290 votes.

Չորեքշաբթի օրը Յել համալսարանի ուսանողները ի նշան բողոքի ու ի աջակցություն անօրինական ներգաղթյալների լքեցին լսարանները: Բողոքի ցույցի կազմակերպիչները կոչ էին անում իրենց համալսարաններին կացություն տրամադրել արտաքսման ենթակա անձանց:

Նյու Յորքում Թրամփի անունը հանվել է երեք բարձրահարկ շենքերի վրայից այն բանից հետո, երբ շենքերի 600 բնակիչներ ստորագրեցին էլեկտրոնային նամակ բողոքը:

«Այն ժամանակ, երբ նա անհարգալից սկսեց արտահայտվել կանանց հասցեին, արեց ռասիստական հայտարարություններ և ընդհանուր իրեն անհարգալից սկսեց պահել, մենք հասկացանք, որ մենք մեզ անվտանգ չենք զգում, երբ նրա անունը մեր շենքի վրա է փակցված»:

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլասիոն քաղաքացիների մտահոգությունը փոխանցեց Թրամփին նրա հետ հանդիպման ժամանակ:

«Նա նյույորքցի է: Կարծում եմ նա սիրում է իր քաղաքը: Բայց կարծում եմ նաև, որ կարևոր է, որ նա լսի, թե ինչ են ասում մարդիկ և ինչպիսի փորձ մենք ունենք»:

Դե Բլասիոն ևս հարցականի տակ է դրել Սթիֆ Բանոնի նշանակումը գլխավոր խորհրդականի պաշտոնում: Բանոնը կապված է պահպանողական ծայրահեղ աջակողմյան խմբերի հետ, ովքեր սպիտակ ազգայնականության կողմնակիցներն են: Որպես լրատվության ոլորտի մարդ նա նաև արտահայտել է մտքեր, որ շատերը գնահատում են որպես ռասիստական կամ սեքսիստական:

Որոշ հանրապետականներ նախկինում ևս քննադատել են Թրամփին, սակայն չորեքշաբթի օրը հանդես են եկել միասնական:

«Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Սպիտակ տան նշանակումները»,- ասել է սենատոր Միտչ Մաքքոնելը:

Նախագահական ընտրություններում պարտությունից հետո դեմոկրատները սկսել են կուսակցության վերակազմակերպման գործընթացը: Փոքրամասնության ղեկավար, դեմոկրատ սենատոր Չարլզ Շումերը չորեքշաբթի օրը հայտարարեց կուսակցության նոր առաջնորդների ընտրության մասին:

«Ամերիկյան ժողովրդին ես կասեմ հետևյալը. մենք պատրաստ ենք սատար կանգնել հանրապետականներին ու շուտով նախագահի պաշտոնը զբաղեցնող Թրամփին այն խնդիրների շուրջ, ուր համաձայնության կգանք, սակայն մենք պայքարելու ենք նորընտիր նախագահի դեմ այն դեպքում, եթե մեր արժեքներն ու առաջադիմությունը հարվածի տակ դրվի»:

ԱՄՆ նորընտիր Կոնգրեսում հանրապետականները մեծամասնություն են կազմում երկու պալատներում:

XS
SM
MD
LG