Մատչելի հղումներ

Սիրիահայ ընտանիքների մի մասը չեն ցանկանում հեռանալ իրենց հիմնական բնակավայրերից


Daniel, an Armenian Orthodox from Syria, relaxes in Beirut with his 5-year-old daughter Antonella, while his mother-in-law looks on, December 2012. (VOA/V. Undritz)
Daniel, an Armenian Orthodox from Syria, relaxes in Beirut with his 5-year-old daughter Antonella, while his mother-in-law looks on, December 2012. (VOA/V. Undritz)

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը սիրիահայերի խնդիրներով վաղուց է զբաղվում: Խնդիրները նոր չեն, բայց սպասվածից ավելի ու ավելի են բարդանում ։ «Դեպքերի վատ զարգացումը սպասված էր, բայց ոչ այս աստիճանի: Հիմա էլ պատրաստ ենք 25 մարդ ընդունել»,- ասում է Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։

21 հազար սիրիահայ վերջին տարիներին ներգաղթել է Հայաստան: Նրանց մի մասը գերադասեց չընտրել Հայաստանը որպես մշտական բնակավայր, այլ ներգաղթեց Միացյալ Նահանգներ, Կանադա, եվրոպական երկրներ, Ավստրալիա։ Հայաստանից հեռանալու նրանց պատճառները տարբեր են։ 21 հազարից 17 հազարը հաստատվեց Հայաստանում, որից 13 հազարն արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Փոխնախարարի խոսքերով, այն, ինչ պետությունը կարող էր նրանց տալ, տվեց ու տալիս է։

Սփյուռքի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը հոկտեմբերի սկզբին մեկնեց Սիրիա՝ հայ համայնքին մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Որպես իրավիճակի ականատես, նա մեզ պատմեց, որ չնայած մեծ վնասներին ու կորուտներին՝ խուճապ, որպես այդպիսին, չկա։ Մարդիկ դեռ փորձում են չլքել իրենց հիմնական բնակավայրը, իրենց տունը, ցանկանում են սպասել, համբերել՝ մինչև իրավիճակը կշտկվի։ Իսկ օգնության կարիք նրանք, իրոք, ունեն։

XS
SM
MD
LG