Մատչելի հղումներ

Աֆղանական կառավարական ուժերում գրանցվում են դասալքություն դեպքեր դեպի թալիբներ


US Afghan National Army
US Afghan National Army

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները միլիոնավոր դոլարներ և շատ ժամանակ են ծախսել Աֆղանստանի ազգային անվտանգության ուժերին պատրաստելու համար: Չնայած այդ ուժերի մեծ մասն այսօր պայքարում է թալիբանի դեմ, սակայն դրանցից որոշները լքում են աֆղանական կառավարական զորամիավորումներըեւ միանում թալիբանի ուժերին:

ՆԱՏՕ-ն պաշտոնապես պատասխանատվությունը դնում է կառավարական զորքերի ստորին օղակների թույլ ղեկավարության վրա:

«Այդ փոքր զորամիավորումների ղեկավարներն իրենց զինվորներին չեն տրամադրում զինամթերք, սնունդ, անհրաժեշտ իրեր, և բնական է, որ զինվորների մոտ հարց է ծագում, թե ինչու պետք է շարունակել կռվել բանակի կազմում: Մենք հավատացած ենք, որ հիմնական խնդիրը դա ստորին օղակներում թույլ ղեկավարությունն է», ասել է ՆԱՏՕ-ի խոսնակ Չարլզ Քլիվլենդը:

Առայսօր դասալքության դեպքեր չեն գրանցվել խոշոր քաղաքային կենտրոններում կամ երկրի անվտանգ մասերում: Դրանք հիմնականում տեղի են ունենում գյուղական շրջաններում, որոնք շարունակաբար ենթարկվում են թալիբների հարձակումներին: Դրանք այն տարածքներն են, ուր անհրաժեշտ է տեղակայել հավելյալ ուժեր:

Աֆղանստանի կառավարությունը չի ընդունում իր զինվորների շարքերում առկա դասալքության երևույթն, այլ փոխարենը նշում, որ նրանք գերևարվում են թալիբների կողմից:

«Գլխավոր խնդիրը թշնամու կողմից ճնշումն է: Մեր զինվորների հնարավորությունները սահմանափակ են ուժեղ հարձակման դեպքում: Երբեմն նրանք չեն ունենում համապատասխան միջոցներ, որի արդյունքում կարող են գերեվարվել թալիբանի ուժերի կողմից»,-ասում է Աֆղանստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դովլաթ Վազերին:

Այս երևույթը վտանգավոր է, նաև այն առումով, որ երբ աֆղանական զինվորները դասալքության են դիմում, նրանք իրենց հետ են տանում զենքերն ու գիտելիքները, որոնք ստացել են ամերիկյան ռազմական մասնագետներից՝ փոխանցելով դրանք թալիբներին:

XS
SM
MD
LG