Ռուսաստանը ողջունել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը: Ռուսական պաշտոնյաները, փորձագետներն ու սովորական քաղաքացիները զգուշորեն հույս են հայտնում, որ այս ընտրությունը կարող է նոր էջ բացել ամերիկա-ռուսական հարաբերություններում:
Մոսկվայում գտնվող ԱՄՆ-ը դեսպանությունում ևս կազմակերպվել էին ընտրություններ, սակայն բոլորի ուշադրությունը կենտրոնացած էր նախագահական ընտրությունների արդյունքների մասին Միացյալ Նահանգներից ստացվող տեղեկության վրա:
«Կարծում եմ, որ որոշ մարդկանց համար արդյունքներն անհավատալի էին: Որոշ մարդիկ էլ ասում էին, որ ամերիկյան վերնախավը թույլ չի տա Թրամփի հաղթանակը: Դա տեղի չունեցավ, որը բոլորին, ներառյալ Կրեմլում նստած մարդկանց, ցույց տվեց, որ ամերիկյան ժողովրդավարությունը իրական է»,-ասում է Մոսկվայի Քարնեգի կենտրոնի տնօրեն Դմիտրի Թրենինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Թրամփին՝ ասելով, որ նա հույս ունի աշխատելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահի հետ՝ երկրների միջև հարաբերություններում ներկա ճգնաժամը հաղթահարելու համար:
«Ինձ թվում է նա ներկայանալի թեկնածու է, լավ նախագահ կլինի և Ռուսաստանի հետ հարաբերությունները կբարելավվեն», - ասում է ուսանող Անաստասիան
Սակայն ռուսական մամուլում Թրամփի քարոզարշավի դրական լուսաբանումը մեծ ակնկալիքներ է ստեղծել մի մարդուց, ով հայտնի չէ քաղաքական ասպարեզում, ում հաղթանակը անսպասելի էր և ում քաղաքականությունը դեռևս պարզ չէ:
«Նրանց ստեղծած «Թրամփըդրական դրական կերպար է եւ համակրում է Պուտինին, Պուտինն էլ նրան է համակրում: Սակայն ոչինչ դեռ պարզ չէ: Դեռևս շատ վաղ է փորձել նման գնահատականներ տալ առաջնորդների մասին: Հեռուստացույցով ասում են Թրամփը մեր մարդն է, սակայն դա այդպես չէ, դա սխալ է»,- ասում է Ռուսասատնի Գիտությունների Ակադեմիայի ԱՄՆ-ի և Կանադայի հետազոտությունների ինստիտուտից Վիկտոր Կրեմենյուկը:
Անկախ հույսերից և սպասումներից, Դոնալդ Թրամփի ղեկավարության ներքո ԱՄՆ-ը նոր էջ է սկսում Ռուսաստանի հետ իր հարաբերություններում: