Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պնդում է, որ Ռաքքան պետք է ազատագրեն տեղական ուժերը


Mideast Syria Mosul Campaign
Mideast Syria Mosul Campaign

ԴԱԵՇ-ի զորախմբերը կատաղի դիմադրություն են ցուցաբերում Մոսուլում, սակայն առկա է մտահոգություն, որ դրանք հետագայում կտեղափոխվեն Ռաքքա:

ԴԱԵՇ-ի դեմ կոալիցիայի գծով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Բրետ Մաքգուրքն ասում է. «Մենք թույլ չենք տա ԴԱԵՇ-ին հաստատվել այլ տեղում անկախ նրանից դա Մերձավոր Արևելքում է, թե աշխարհի այլ անկյունում: Ռաքքայի ազատագրման գործողությունը մեկնարկել է: Այն կանցնի մի քանի փուլերով: Այն կընթանա այնտեղ մեր գործընկերների՝ Սիրիայի դեմոկրատական ուժերի և տարածաշրջանում մեր դաշնակիցների, մասնավորապես Թուրքիայի հետ ակտիվ խորհրդակցությունների ներքո»:

Կիրակի օրը քրդական, արաբական և քրիստոնյա ուժերի կոալիցիան հայտարարել է, որ Ռաքայի ազատագրման գործողությունը, որն անվանվել է «Եփրատյան փոթորիկ», պաշտոնապես մեկնարկել է:

Սինան Էհմեդն ասում է. «Գործողությունը սկսել է շաբաթ օրը, նոյեմբերի 5-ի գիշերը, երբ ձևավորվեց «Եփրատյան փոթորիկ» գործողության կենտրոնը, որը պետք է ղեկավարի այն և համակարգի բոլոր մասնակիցների և ճակատների գործողությունները»:

ԴԱԵՇ-ի դեմ պայքարող Սիրիական ուժերը հայտարարել են, որ գործողությունը կապված չէ Մոսուլի համար մղվող մարտերի հետ:

Սինան Էհմեդն ասում է. «Սա իհարկե հարմար պահ է ԴԱԵՇ-ի վտանգը Մերձավոր Արևելքում ու աշխարհում կանգնեցնելու համար: Գործողության պատրաստման առումով կարող եմ ասել, որ այս ռազմարշավին կմասնակցի շուրջ 30000 հոգուց բանակ»:

Խոսնակը հույս հայտնեց, որ հարևանությամբ գտնվող Թուրքիան չի խառնվի գործողությանը: Թուրքիայի իշխանությունները դեմ են քրդական ուժերի կողմից Ռաքքայի ազատագրմանը՝ վախենալով, որ քրդերը ծրագրում են ստեղծել անկախ Քրդստան Սիրիայի, Իրաքի ու Թուրքիայի տարածքների վրա: Սակայն ամերիկացի հատուկ բանագնացն ընդգծել է տեղական ուժերի կողմից սիրիական քաղաքի ազատագրման կարևորությունը:

Նա ասում է. «Ցանկանում եմ հստակ ընդգծել Ռաքքայի առումով, որ մեր սկզբունքային առաջնահերթությունն է, որ այն ազատագրվի տեղական ուժերի կողմից»

Ամերիկյան կողմը հավաստում է, որ քրդական ուժերն ամենաարդյունավետն են կռվում ընդդեմ զինյալների, թե՛ Իրաքում և թե՛ Սիրիայում: ՄաքԳարքը նաև ողջունել է քրդական փեշեմերգա ուժերի համագործակցությունն Իրաքի բանակի հետ Մոսուլի ազատագրման մարտերում:

XS
SM
MD
LG