Մատչելի հղումներ

Անցած հունիսին պետական աշխատանքի փորձ չունեցող և նախագահի պաշտոնի անհավանական թվացող թեկնածու, գործարար Դոնալդ Թրամփը հայտարարել էր իր մտադրության մասին՝ պայքարելու նախագահական աթոռի համար:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ պայքարելու եմ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելու համար, և մենք նորից մեր երկիրը կդարձնենք փառավոր»:

Նյու Յորքի Քվինս թաղամասում ծնված Թրամփը մեծացել է հարուստ ընտանիքում: Նրա հայր Ֆրեդը եղել է անշարժ գույքի խոշոր գործարար:

«Նրա հայրը չափազանց պահանջկոտ և իր կարծիը թելադրող մարդ էր: Եվ, իհարկե, Դոնալդ Թրամփը ժառանգել է այդ հատկությունները իր հորից»:

Երիտասարդ Թրամփը բավականին հաջողակ էր Մանհետանի անշարժ գույքի ասպարեզում:

Նրա աշխատանքային կարիերան հաջողակ էր, նրան հաջողվեց կերտել նաեւ ճանաչելի կերպար, որը չափազանց օգնեց նրան իր քարոզարշավի ընթացքում:

«Նյու Յորքում գործարարությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է լինել ուժեղ և մոտիվացված անձնավորություն: Նա իրական նյույորքցի գործարար է»:

Սակայն եղել են նաև անհաջողություններ: Օրինակ՝ սնանկացած խաղատներ կամ անշարժ գույք, որը անդրադարձել է Թրամփի վրա:

Երեք անգամ ամուսնացած, երկու անգամ պաշտոնապես ամուսնալուծված և հինգ երեխա ունեցող Թրամփի անձնական կյանքն իր գործարար գործունեության նման եղել է հանրության ուշադրության կենտրոնում: Թրամփի երեխաները ներգրավված են նրա նախագահական քարոզարշավում:

2000-ականներին նա թողարկում է «Դոնալդ» հեռուստատեսային շոուն և քաղաքական հայտարարություններ անում, որոնցից ամենահայտնին այն է, որ նախագահ Օբաման չի ծնվել ԱՄՆ-ում: Հետագայում իր քարոզարշավի ընթացքում նա հերքում է դրանք:

«Հիլարի Քլինթոնի ընտրարշավը 2008 թվականի նախագահական ընտրություններին բացեցին այս թեման: Ես ավարտեցի այն»:

Թրամփը նախնական ընտրություններին հաղթեց 16 հանրապետական թեկնածուներին կարգախոսներով որոնք արտացոլում են ընտրողների մտահոգությունները:

«Նա արտացոլում է հասարակության մեջ երկար ժամանակ կուտակված զայրույթը»:

Սակայն նրա մեկնաբանությունը մեքսիկացիների մասին ռիսկային էր:

«Նրանք իրենց հետ բերում են թմրանյութեր, հանցագործություններ: Նրանք բռնաբարողներ են»:

Նման հայտարարություններից էր նաև Թրամփի մեկնաբանությունը կրոնի մասին:

«Դոնալդ Թրամփը կոչ է անում ամբողջապես արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներմինչև մեր երկրի ներկայացուցիչները հասկանան, թե ինչ է ընդհանրապես կատարվում»:

Երկար տարիների գործունեությամբ յուրօրինակ գործարարը հանդես է գալիս պոպուլիստական քաղաքական գործչի կերպարով, որը, նա հույս ունի, կօգնի իրեն հաղթելու գալիք ընտրությունների ընթացքում:

«Ես ձեր հետ եմ, կպայքարեմ և կհաղթեմ հանուն ձեզ»:

XS
SM
MD
LG