Մատչելի հղումներ

՝՝Դաեշ՛՛-ը նահանջում է՝ իր մասին թողնելով կարեւոր տեղեկություններ


՝՝Դաեշ՛՛-ը նահանջում է՝ իր մասին թողնելով կարեւոր տեղեկություններ
please wait

No media source currently available

0:00 0:01:41 0:00

՝՝Դաեշ՛՛-ը նահանջում է՝ իր մասին թողնելով կարեւոր տեղեկություններ

Երկրորդ շաբաթը լինելով՝ շարունակվում են Իրաքի Մոսուլ քաղաքն ՝՝Իսլամական պետություն՛՛ ծայրահեղական խմբավորումից ազատագրելու գործողությունները։ Այս ընթացքում Իրաքի կառավարական ուժերն ու քրդական Փեշմերգայի ջոկատները շրջակա ազատագրված գյուղերում ցանկանում են պարզել, թե ինչպես է անցած երկու տարիներին ծայրահեղականներին հաջողվել այստեղ իրականացնել լիակատար վերահսկողություն ։

Մոսուլի սահմանային գծից 1Օ կմ հեռավորության վրա քրդական Փեշմերգայի զինվորականները զննում են ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորումից ազատագրված տարածքները, եւ իրենց խոսքերով, շատ տեղեկություններ ստանում այս խմբի զինյալների մասին։

Օրինակ խանութներից մեկում կառուցվել է ռումբ արտադրող գործարան, որտեղ շարունակ այրել են նավթ՝ գյուղը դաշանկից ուժերի ուշադրությունից թաքցնելու համար։

Ծայրահեղականները ավազի պարկերով են լցրել մզկիթը։ Եթե պաշտպանվելու համար նրանք պարկերը տեղադրեին դրսում, իրենց թաքստոցը տեսանելի կլիներ դաշնակից ուժերի համար։ Փեշմերգայի քրդական ուժերն ուսումնասիրում են նաեւ ծայրահեղականների փորած թունելները, որոնցով վերջիններս դուրս են եկել շրջապատումից։

Սակայն որքան էլ նման տեղեկություններն օգնում են Իրաքի կառավարական ուժերին ու քրդական Փեշմերգային, ՝՝Դաեշ՛՛-ի դեմ պայքարը մնում է չափազանց բարդ։

Ինչպես քրդական ուժերի հրամանատարներից փոխգնդապետ Օսման Ալին է ասում, ներկայումս ամենավտանգավորը պայթուցիկներով լցված ավտոմեքենաներն են ու մահապարտ հարձակումները։

՝՝Բացի այդ, քրդական ուժերն այնքան լավ չեն զինված, որքան Իրաքի կառավարական ուժերը։ Մեզ հատկապես այս պահին շատ ավելի լավ զենքեր են պետք՛՛։

Թունելի մյուս կողմից դուրս գալով՝ Փեշմերգայի զինվորականներն ասում են, թե պայքարելու են մինչեւ ծայրահեղական այս խմբավորման լիակատար կործանումը։

՝՝Դաեշ՛՛-ի դեմ միասնաբար այսօր պայքարում են Փեշմերգայի ջոկատները, Իրաքի բանակային ուժերը եւ շիա մահմեդական զինված խմբերը։ Սակայն նրանց բոլորի միջեւ էլ կան տարաձայնություններ ու լարվածություն։

Այդ պատճառով է նաեւ, որ ազատագրված տարածքների բնակիչները ներկայումս չեն փորձում վերադառնալ իրենց տներ։ Պատճառներից մյուսն այն է, որ տների մեծ մասն ավերված է, գյուղերը՝ լցված ռումբերով ու մարդկանց դիակներով։

XS
SM
MD
LG