Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ընտրողները մեղմում են ընտրություններից առաջացած վրդովմունքը Հալոունի տոնին


Նախագահի թեկնածուների ամիսներ շարունակվող քարոզարշավները հոգնեցրել են ընտրողներին, որոնցից շատերը չեն վստահում թեկնածուներից ոչ մեկին: Սակայն Հալոուինը նրանց հնարավորություն է ընձեռել ծաղրական հանդերձների միջոցով փոքրինչ մեղմել վրդովմունքը:

Հալոուինի դիմակահանդեսի ժամանակ հրեշների և վհուկների հանդերձանքներ կրելու փոխարեն մարդիկ մարմնավորում են ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուներ՝ Հիլարի Քլինթոնին և Դոնալդ Թրամփին: Հալոուինի տոնը ընտրությունների կապակցությամբ զայրույթն արտահայտելու միջոց է: Շատերը վաղաժամ են քվեարկում այս ամենին վերջ դնելու միտումով:

Օհայոյի վաղաժամ քվեարկող Ջաքի Լոնգը ասում է,- «Բոլոր թեկնածուներն էլ խոստումներ են տալիս, սակայն որևէ գործողություն չեն ձեռնարկում, քանի որ չափազանց զբաղված են միմյանց հետ վիճելով: Սակայն ես այնուամենայնիվ քվեարկեցի, որպեսզի ձայնս լսելի լինի»:

Արդյունաբերական ճգնաժամի առջև կանգնած նահանգներում ինչպես օրինակ Օհայո նահանգում , հասարակությունը հույս ունի, որ Թրամփը կփոխի իրավիճակը:

Օհայոյի բնակիչ Դայան Քլեինը ասում է,- «Թրամփն այս երկրի ապագայի միակ հույսն է»:

Ֆլորիդայում ընտրարշավն ավարտելուց հետո, Քլինթոնը ուղևորվել է Օհայո տեղացիների կարծիքը փոխելու հույսով:

Հիլարի Քլինթոնը ասում է,- «Մեզ համախմբում է ոչ միայն այն ինչի դեմ պայքարում ենք, այլ միավորված Ամերիկայի գաղափարը»:

Դոնալդ Թրամփն էլ ընտրապայքարը շարունակում է Միչիգանում՝ փորձելով ընտրողներին հավատացնել, որ նա իր մրցակցից ավելի ճշտախոս է:

Նա ասում է,- «Հիլարին պետքարտուղարի գրասենյակը վաճառքի էր դրել արտերկրյա բռնապետների համար: Այժմ նա պատրաստվում է այդ անել նախագահի նստավայրի հետ»:

Ընտրապայքարում Թրամփի ջանքերին օգնում է ընտրություններից օրեր առաջ Քլինթոնի էլեկտրոնային նամակների շուրջ նոր բացահայտումը: Վերջինս Քլինթոնի 30,000 էլեկտրոնային նամակների անհետացումը անվանել է ամենամեծը Ուոթերգեյթի սկանդալից հետո:

ԱՄՆ-ի ընտրողները մեղմում են ընտրություններից առաջացած վրդովմունքը Հալոունի տոնին
please wait

No media source currently available

0:00 0:01:34 0:00

XS
SM
MD
LG