Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները՝ դեռեւս չկողմնորոշված նահանգներում


ԱՄՆ-ի նախագահի թեկնածուները՝ դեռեւս չկողմնորոշված նահանգներում
please wait

No media source currently available

0:00 0:02:09 0:00

ԱՄՆ-ի նախագահի երկու թեկնածուները վերջին ճիգերն են բանեցնում մինչեւ նախագահական ընտրությունները՝ հատկապես այն նահանգներում, որտեղ ընտրողների մեծամասնությունը դեռեւս կողմնորոշված չէ։ Քլինթընն իր 69-րդ տարեդարձը նշում էր Ֆլորիդայում ընտրողների հետ հանդիպման եղանակով, Թրամփը նույն նահանգից եկել էր Վաշինգտոն՝ մասնակցելու այստեղ իր նոր հյուրանոցի բացման արարողությանը։

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, որտեղ չորեքշաբթի օրն անցկացվում էր երկրի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նոր հյուրանոցի բացման արարողությունը, բողոքի ցույց էին անցկացնում Լաս Վեգասի այն հյուրանոցի աշխատակիցները, որոնց հետ Թրամփը հրաժարվել էր սկսել բանակցություններ։

Թրամփը պարզապես հպարտությամբ հայտարարում էր, որ երկրի մայրաքաղաքի սրտում գտնվող այս շքեղ հյուրանոցը կարող է դառնալ օրինակ այն մասին, թե ինչեր ինքը կարող է անել նախագահ ընտրվելու դեպքում։
՝՝Սա ցույց է տալիս նույն նպատակի իրականացման համար ամբողջ թիմով աշխատելու արդյունքը։ Իմ նշանաբանն այսօր հետեւյալն է. Պակաս բյուջեով, բայց՝ ծրագրից առաջ՛՛։

Ընտրապայքարում մրցակից Հիլարի Քլինթընին ձայների հաշվարկով հասնելու նպատակով վերջին ճիգերը կատարող Թրամփն իր խոսքն այս օրերին կենտրոնացնում է տարբեր խմբերի, այդ թվում՝ Ամերիկայի հրեաների վրա։
՝՝Իմ վարչակազմը կանգնելու է հրեա ժողովրդի ու Իսրայելի ղեկավարների հետ կողք կողքի, շարունակելու է ամրացնել այն կամուրջրները, որոնք իրար են կապում ոչ միայն հրեա ամերիկացիներին, այլ նաեւ բոլոր ամերիկացիներին ու իսրայելցիներին՛՛։

Հիլարի Քլինթընն այս օրերին նույնպես շեշտը դնում է դեռեւս չկողմնորոշված նահանգների վրա։

Ամեն մի ձայն կարեւոր համարելով՝ նա կոչ էր անում Ֆլորիդայում անպայման մասնակցել ընտրություններին։

՝՝Եթե մարդիկ մասնակցեն ընտրություններին, նոյեմբերի 8-ին մենք կնշենք մեր հաղթանակը՛՛, ասում էր Քլինէընը, որի դուստրը՝ Չելսին մոր օգտին քարոզարշավ էր անցկացնում Օհայոյում։ Հիշեցնենք, որ այս նահանգում Թրամփը, ըստ հարցումների, շարունակում է պահպանել ձայների առավելությունը։
՝՝Մենք Օհայոն ներկելու ենք կապույտ՛՛, հայտարարում էր Չելսին՝ նկատի ունենալով դեմոկրատական կուսակցության խորհրդանիշ կապույտ գույնը։

Կալիֆորնիայում Հոլիվուդի փառքի ուղու վրա գտնվող Թրամփի աստղը նախորդ օրը վնասել էին մուրճի հարվածներով։ Չնայած կասկածյալին ձերբակալել են, հուշատախտակն էլ վերականգնվել է, սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ այս նահանգում Քլինթընն աջակիցների պակաս չունի։

Բայց ամեն ինչ իհարկե ցույց է տալու նոյեմբերի 8-ը։

XS
SM
MD
LG