Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ցածր սղաճը շարունակում է ազդել տնտեսական ցուցանիշների վրա


Traders work as Federal Reserve Chair Janet Yellen speaks on a television above the floor of the New York Stock Exchange (NYSE) shortly after the opening bell in New York City, U.S., June 15, 2016

ԱՄՆ-ի տնտեսագետները զարմացած են այն հանգամանքով, որ բոլոր ջանքերն ուղղված գների կայունացմանն ու ցածր գործազրկությանը ընթանում են փորձագետների կանխատեսումների հակառակ: Մի շարք աննախադեպ քայլերի հետ մեկտեղ ԱՄՆ Կենտրոնական բանկը կրճատել է տոկոսադրույքները՝ հասցնելով դրանք ռեկորդային ցածր մակարդակի, սակայն սղաճը շարունակում է մնալ կանխատեսածից ցածր:

Բենզինի գների աճն անցած ամիս նպաստել է Միացյալ Նահանգներում գների բարձրացմանը, որն արձանագրել է 0,30 տոկոսի աճ: Դրա արդյունքում անցած տարվա հետ համեմատած գները բարձրացել են 1,5 տոկոսով:

Սպառողները բացասաբար են վերաբերվում գների աճին, սակայն փորձագետների կարծիքով 2 տոկոս սղաճը լավ ցուցանիշ է տնտեսության համար:

Տնտեսական անկման իրավիճակում աճող գործազրկությունը նվազեցնում է սղաճը, իսկ նոր աշխատատեղերի ստեղծման պարագայում պետք է աճեն պահանջարկն ու գները:

ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանետ Յելենը ասում է, որ աշխատանքային շուկան զարգանում է, սակայն սղաճը մնում է նույն մակարդակի:

«Չնայած սղաճը նվազեց տնտեսության անկման ժամանակ, այն բավականին ցածր էր հաշվի առնելով, թե որքան բարձր էր գործազրկությունը: Դրա հետ մեկտեղ, աշխատավարձերն ու գները քիչ էին աճել, քանի որ աշխատանքի շուկայի վերականգնումը ընթանում էր դանդաղ»:

Հելենը կոչ է արել հետազոտություններ իրականացնել այն հարցի շուրջ, թե ինչպես են գործազրկության ցուցանիշները և սպառողների սպասելիքներն ազդում սղաճի վրա:

՛՛Macroeconomic Advisers՝՝ կենտրոնի ներկայացուցիչ Քրիս Վարվարեսի կարծիքով ցածր սղաճը բերում է ցածր աշխատավարձերի աճին: Ըստ Վարվարեսի՝ աշխատանքային և ապրանքային շուկաները ևս ազդում են սղաճի վրա՝ գրանցելով աշխատավարձերի և ապրանքների աճ:

Միլիոնավար տարեց ամերիկացիների համար սղաճը կարևոր է, քանի որ այն ազդում է պետական սոցիալական թոշակի ծրագրի վրա: Սղաճի աճման հետ մեկտեղ ավելանում են սոցիալական նպաստները: Այս տարի սոցիալական նպաստները գրանցել են համեստ աճ՝ միջինը ամսական մոտ 4 ԱՄՆ դոլար:

XS
SM
MD
LG