Մատչելի հղումներ

Եվրոպական Միությունը քննարկում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները


Եվրոպական Միությունը քննարկում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00

Եվրոպական Միության անդամ երկրների ղեկավարներն ուրբաթ օրը շարունակում էին Բրյուսելում սկսված գագաթաժողովը՝ քննարկելով Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռմբակոծությունների առնչությամբ Միության դիրքորոշումը։

Սիրիայի կառավարական ուժերը Հալեպում սկսել են եռօրյա հրադադար։ Սիրիայի կառավարության դաշնակից Ռուսաստանը սակայն չի դադարեցնում ռմբակոծումները։ Իսկ ռուսական ռազմանավերի մի շարք, որոնց մեջ է նաեւ ՝՝Ադմիրալ Կուզնեցով՛՛ ավիակիրը, մուտք գործելով Անգլիական նեղուց, ուղղություն են վերցրել դեպի Միջերկրական ծով։ Այս ավիակիրն ունի իր վրա 5Օ ռազմաօդանավ կրելու կարողություն։ Այն զինված է հակառազմանավային, կառավարվող հրթիռներով։

Ինչպես Եվրամիության գագաթաժողովի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն է ասել, հարկավոր է ավելի մեծ ճնշումներ բանեցնել Ռուսաստանի վրա՝ Սիրիայում դադարեցնելու իրականացվող վայրագությունները։ Հիշեցնենք, որ Եվրամիությունը վերջերս քննարկում էր Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցները մեղմելու հարցը։ Սակայն ներկա պահին մեղմելու մասին խոսք անգամ չի կարող գնալ։

Ինչպես ՝՝Չեթըմ հաուս՛՛-ի վերլուծաբաններից Ջոն Լաֆն է ասում, Եվրոպան պիտի վերաձեւակերպի Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը։

՝՝Որոշակի բնագավառներում հարկավոր է երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ։ Սակայն միեւնույն ժամանակ պիտի ցույց տանք, թե որտեղ են ավարտվում այդ երկխոսության սահմանները։ Մենք պետք է պաշտպանենք սահմանների անձեռնմխելիության սկզբունքները՛՛։
Ինչու՞ է Ռուսաստանն այսքան լայնածավալ նոր տեղակայումներ իրականացնում։ Ինչու՞ է Մոսկվան այս տարածաշրջան ուղարկում իր միակ ավիակիրը։

Ինչպես ռուսական մամուլն է գրում, նպատակը Սիրիայի ափերին ռուսական նավատորմի ներկայությունը հզորացնելն է։ Թերթերը գրում են նաեւ, որ ավիակիրն ու նրա վրա գտնվող զենքերը կարող են օգտագործվել ՝՝ահաբեկիչների՛՛ դեմ օդային հարվածներ իրականացնելու համար։

Սակայն ինչպես արեւմտյան վերլուծաբաններն են ասում, եթե նպատակը միայն դա լիներ, Մոսկվայի համար ավելի դյուրին կլիներ Սիրիայում իր օդային հենակետում ավելի մեծաթիվ կործանիչներ տեղակայելը։ Նրանց խոսքերով, Հյուսիսային ծովով ու Անգլիական նեղուցով նման նավատորմ ուղարկելու միջոցով Մոսկվան պարզ ուղերձ է հղում Արեւմուտքին. ՝՝Այն ինչ անում եք դուք, մենք նույնպես կարող ենք անել, եւ նույնիսկ՝ դրանից ավելի լավ՛՛։

Իսկ այս ընթացքում Սիրիայի քաղաքացիական պատերազմը շարունակում է միլիոնավոր փախստականների դուրս մղել երկրից։

Այս պատերազմը մեր ժամանակների մարդասիրական ամենախոշոր ճգնաժամն է։ Երկրի բնակչության ուղիղ կեսը՝ ավելի քան 11 միլիոն մարդ կամ զոհվել է, կամ հեռացել իրենց տներից։ Հարեւան երկրներում է ապաստան գտել 4 միլիոն 7ՕՕ հազար մարդ։ Ավելի քան մեկ միլիոն սիրիացի ապաստան է խնդրել եւրոպական երկրներում։ Սիրիայում մնացել է 13 միլիոն 5ՕՕ հազար մարդ՝ կախյալ արտաքին օգնությունից։

XS
SM
MD
LG