Մատչելի հղումներ

ՀԱՊԿ-ի հանդիպումը Երեւանում. Համաչափ սպասելիքներ՝ «ամորֆ կառույցից»


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանն ավարտեց իր նախագահությունը, և այն փոխանցվեց Բելառուսին։ Վերջին նիստը տեղի ունեցավ Երևանում հոկտեմբերի 14-ին, որտեղ պետք է հաստատվեր Հայաստանից առաջադրվող նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը։ Սակայն այդ հարցը լուծում չստացավ, և չեղավ անգամ բացատրություն, թե որն է այն նստաշրջանի օրակարգից հանելու պատճառը։

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը չի տեսեսնում այս հավաքի, անգամ այս կազմակերպության և կամ այնտեղ քարտուղար ունենալու իմաստն՝ ընդհանրապես, շեշտում է, որ նստաշրջանը ոչ մի հայտարարություն չընդունեց, որևէ խնդրի քննարկում, առավել ևս՝ լուծում չտրվեց։ ՀԱՊԿ-ը ֆորալ կառույց է, նրա խոսքերով, և չունի կայցման շանսեր։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն արդեն դժվարանում են քողարկել իրենց իրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհություն է հայտնել նստաշրջանի օրակարգից՝ ասելով, թե այն չէր ձգում նախահաների մակարդակի, իսկ ՀԱՊԿ գործունեության առումով էլ կարծիք է հայտնել, թե պետք է նախանշել այնպիսի նոր առաջնահերթություններ, որոնց շնորհիվ, եթե անգամ չվախենան ՀԱՊԿ-ից, գոնե հարգեն։

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գտնում է, որ ՀԱՊԿ-ի գործունեության և առաջնահերթություների առումով ակնկալիքները պետք է համաչափ լինեն։ Հաշվի առնվեն, թե ինչ է կարող, և ինչ ի վիճակի չէ իրագործել այդ կառույցը։ Իրատեսական մոտեցման դեպքում՝ գնահատականներն ավելի մեղմանում են։

XS
SM
MD
LG