Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներում քննարկում են առևտրային համաձայնագրերը


FILE - Cargo containers sit idle at the Port of Los Angeles as a back-log of over 30 container ships sit anchored outside the Port in Los Angeles, California, February 18, 2015.

2016 թվականի նախագահական քարոզարշավի կարևոր խնդիրներից է առևտրային հարաբերությունները այլ երկրների հետ: Այս խնդիրը այն հազվագյուտ տնտեսական ոլորտի հարցերից է, ուր երկու թեկնածուների հայացքները համընկնում են:

Ինչպես նշել է հանրապետական թեկնածուն առաջին բանավեճի ընթացքում, Չինաստանի ու Մեքսիկայի նման երկրները շահագործում են Միացյալ Նահանգների համբերությունը, որի արդյունքում ԱՄՆ-ում գրանցվում է աշխատատեղերի կրճատում:

«Մենք պետք է վերաբանակցենք մեր առևտրային համաձայնագրերը: Նրանք կրճատում են մեր աշխատատեղերը»:

Թրամփը սուր քննադատության է ենթարկել գործող Հյուսիսային Ամերիկայի ազատ առևտրի պայմանագիրը (NAFTA) և խոստացել է դադարեցնել այն: Իր հերթին, Հիլարի Քլինտոնը, ով ժամանակին NAFTA-ն անվանել էր առևտրային պայմանագրերի «ոսկե չափանիշ», ևս ակնարկում է, որ այն պետք է վերանայել:

«Փաստ է, որ ես ասել եմ, որ այն, հուսամ, կդառնա լավ պայմանագիր, սակայն երբ դրա վերաբերյալ բանակցություններն ավարտվեցին, որոնց մեջ ես ներգրավված չէի, ես եզրակացի, որ այն լավը չէ»:

Ամերիկյան փորձագետներն ու միջազգային խոշոր կազմակերպությունները անդրադարձել են նաև Միջխաղաղօվկիանոսյան համագործակցության պայմանագրին, որը աշխարհի մեծագույն ազատ առևտրի գոտին է և ընդգրկում է 12 պետություններ: Այն կազմում է համաշխարհային համախառն ներքին արտադրանքի մոտ 40 տոկոսը:

Համաշխարհային առևտրային կազմակերպության ղեկավար Ռոբերտո Ազևեդոն ասում է. «Առևտուրը համեմատաբար քիչ է ազդում աշխատատեղերի կրճատման վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ աշխատատեղերի կրճատման շուրջ 80 տոկոսը կամ 10 աշխատատեղից 8-ը կրճատվում է ոչ թե առևտրի, այլ տեխնոլոգիաների ու նորարարությունների հաշվին արտադրողականության մեծացման պատճառով»:

Իր հերթին Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմը, խոսելով պրոտեկցիոնիզմի տնտեսական քաղաքականության մասին, ասել է, որ այն վնասում է բոլորին:

«Մեծ քսանյակի հանդիպման ընթացքում բազմաթիվ համաշխարհային առաջնորդներ նույնպես ահազանգեցին այս խնդրի վերաբերյալ»:

Այս հարցի շուրջ անհանգստությունն աճել է հատկապես այն բանից հետո, երբ 2000 թվականին Չինաստանը անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Արդյունքում, շուրջ 5 միլիոն աշխատատեղերի կրճատումը ամերիկյան արտադրության ոլորտում կապվում է չինական ապրանքների ու էժան աշխատուժի հետ՝ ստեղծելով համապատասխան մթնոլորտ: Եվ հակաառևտրային այս տրամադրությունները կպահպանվեն, քանի դեռ ամերիկյան իշխանությունները մեծ ջանքեր չեն գործադրում կրճատված աշխատավորներին օգնելու հարցում:

«Սա վերջին 25 տարիների ձախողված քաղաքականություն է, երբ դրա իրականացնողները տեղյակ էին, որ այս ամենի արդյունքում կլինեն կրճատումներ, սակայն նրանք կարծում էին, որ տնտեսությունը չափազանց աշխույժ, ճկուն, մեծ ու բազմազան է և ի վիճակի կլինի փոխհատուցել կորուստները»:

Սակայն առևտուրը զրոյական գումարով խաղ չէ: Եթե ամերիկյան ավտոարտադրողները հանդիպում են ճապոնական արտադրողների մրցակցությանը, ապա ամերիկյան ֆերմերներն ասում են, որ խաղաղօվկիանոսյան ավազանի երկրների համար սակագների նվազումը կբերի ամերիկյան սննդամթերքի արտահանման աճին շուրջ 5 միլիարդ դոլարով:

XS
SM
MD
LG