Մատչելի հղումներ

Էրդողանը դեռեւս սպասում է իր կուսակցության շարքերում զտումներ իրականացնելու համար հարմար պահի


Էրդողանը դեռեւս սպասում է իր կուսակցության շարքերում զտումներ իրականացնելու համար հարմար պահի
please wait

No media source currently available

0:00 0:02:08 0:00

Թուրքիայում հուլիս ամսին հեղաշրջման փորձից հետո այստեղ հազարավոր մարդիկ են ձերբակալվել, որոնց մեծ մասին ներկայացվել են ԱՄՆ-ում բնակվող կրոնավոր Ֆեթուլլահ Գյուլենի հետեւորդները լինելու մեղադրանքներ։ Վերջինս մեղադրվում է հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչը լինելու մեջ։

Թուրքիայի իրավապահ մարմինները շարունակում են ձերբակալությունները։ Հուլիսյան հեղաշրջման փորձի հետ որեւէ կապ ունենալու կամ դրա նկատմամբ համակրանք արտահայտած լինելու կասկածներով ամեն օր տասնյակ մարդիկ են ձերբակալվում։

Ձերբակալվածների թիվն անցել է 3Օ հազարը։ Նրանց մեծ մասը բանակայիններ են, կրթության բնագավառի աշխատակիցներ ու դատական համակարգի պաշտոնյաներ։


Միայն ուրբաթ օրը տրվել են 189 դատավորների ու դատախազների ձերբակալելու լիազորություններ։ Սակայն չնայած այն հանգամանքին, որ Գյուլենը նախկինում սերտ կապեր է ունեցել նախագահ Էրդողանի Արդարություն եւ զարգացում կուսակցության հետ, այս կուսակցությունը կարծես ոչ մի ազդեցություն չի կրել հեղաշրջման փորձից հետո եւ կուսակցության ներսում ձերբակալություններ չեն եղել։

Ինչպես ընդդիմադիր գլխավոր կուսակցության ղեկավարներից Սելիմ Բոքն է ասում.

՝՝Մի կազմակերպություն, որը ներթափանցված է եղել բանակում, դատական ու կրթության համակարգում, այն անպայման պիտի թափանցած լիներ նաեւ քաղաքական կուսակցության շարքերը։ Սակայն ներկայումս չենք տեսնում այս կուսակցության շարքերում զտում իրականացնելու գործողություններ՛՛։


Որպես այլախոհության մի հազվադեպ դրսեւորում, Ազգայնական գործառույթների կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին կոչ է արել հետաքննություն սկսել Արդարություն եւ զարգացում կուսակցության շարքերում։

Ըստ ՛՛Ալ մոնիթոր՛՛ ինտերնետային կայքի քաղաքական խմբագրականների հեղինակ Սեմիհ Իդիզի, աստիճանաբար ավելանում են Էրդողանի կողմից վարվող քաղաքականության նկատմամբ հարցականները։

Հիմա այն տեսակետը կա, որ Գյուլենի նկատմամբ կառավարող կուսակցության շրջանում աջակցությունը նշանակալի պիտի լինի։ Ուսումնասիրություններից մեկի համաձայն, երկու հայտնի քաղաքապետեր ու կառավարության 6 նախարարներ, ինչպես նաեւ 5Օ-ից 6Օ պատգամավորներ եղել են Գյուլենի համախոհները։

Սակայն ինչպես Քարնեգիի հաստատության վերլուծաբաններից Սինան Ուլգենն է ասում, Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավարությունը եւ նախագահ Էրդողանը դեռեւս վստահ չեն, որ կուսակցության ներսում կարող են անվտանգ կերպով իրականացնել զտումներ։

Փորձագետներն ասում են, թե Էրդողանի նկատմամբ իր կուսսակցության կողմից գուցե կա նման զտումներ չիրականացնելու հարցով ուժեղ ճնշում։ Սակայն նախագահական պալատից ստացվող լուրերի համաձայն, Էրդողանը հաստատակամ է տրամադրված նույնիսկ իր կուսակցության շարքերում ձերբակալություններ իրականացնելու հարցում, անկախ նրանից, թե ինչ հետեւանքների առջեւ կարող է ինքը կանգնել։

XS
SM
MD
LG