Մատչելի հղումներ

Գրականության ոլորտի Նոբելյան մրցանակը հանձնվել է երաժիշտ Բոբ Դիլանին


Bob Dilan Amerikanın mədəni həyatına dərin iz qoyub
Bob Dilan Amerikanın mədəni həyatına dərin iz qoyub

Լեգենդար երաժիշտ Բոբ Դիլանն արժանացել է 2016 թվականի Նոբելյան մրցանակին գրականության ասպարեզում: Չորեքշաբթի օրը դրա մասին Ստոկհոլմում հայտարարել է Շվեդական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

«2016 թվականի Նոբելյան մրցանակը գրականության ասպարեզում շնորհվում է Բոբ Դիլանին՝ ամերիկյան երգերում նոր պոետիկ արտահայտություններ ստեղծելու համար»:

Դիլանի անունը տարիներ ի վեր հիշատակվում էր այս ասպարեզում, բայց քչերն էին սպասում, որ նման հեղինակավոր մրցանակ կշնորհվի պոպ երաժշտության ժանրի ներկայացուցչին:

75 ամյա երաշիշտ ու երգերի հեղինակ Դիլանը, ում իրական անունն է Ռոբերտ Ալեն Զիմերման, իր երաժշտական կարիերան սկսել է 1959 թվականից, երբ ելույթ էր ունենում Մինեսոտա նահանգի սրճարաններից մեկում:

Հետագայում նրա երգերից շատերը դարձել են Միացյալ Նահանգներում քաղաքացիական իրավունքների համար պայքարի ու հակապատերազմական շարժման հիմներ: 1963 թվականի օգոստոսի 23-ին Դիլանը երգչուհի Ջոան Բայեզի հետ միասին հանդես է եկել երգով «Դեպի Վաշինգտոն» հայտնի երթի ընթացքում, որը նվիրված էր աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանությանը:

Նոբելյան մրցանակից զատ 2008 թվականին Բոբ Դիլանը ստացել է ամերիկյան ամենահեղինակավոր Պուլիցերյան մրցանակի հատուկ պարգև, որը տրվում է գրականության, լրագրության, մշակույթի ասպարեզներում հաջողության հասած անձանց: 2012 թվականի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Բոբ Դիլանին պարգևեց Ազատության նախագահական մեդալով:

Հայտնի է նաև, որ երաժշտությունը Դիլանի միակ տաղանդներից չէ: Նա շատ է սիրում զբաղվել քանդակագործությամբ և նկարչությամբ և այս ոլորտում հրապարակել է շուրջ 6 գրքեր:

XS
SM
MD
LG