Մատչելի հղումներ

Սեռական ոտնձգության նոր մեղադրանքներ ընդդեմ Դոնալդ Թրամփի


Campaign 2016 Trump
Campaign 2016 Trump

Դոնալդ Թրամփը կարող է հայտնվել սեռական բնույթի նոր սկանդալի կենտրոնում: Չորեքշաբթի օրը հայտնի դարձավ այլ կանանց հետ իր ունեցած սեռական բնույթի միջադեպերի մասին մանրամասներ:

Երկու կին ՛՛The New York Times՝՝ ի միջոցով մեղադրել են Թրամփին սեռական ոտնձգության մեջ: Նրանցից մեկը գործարար մի կին է, ով ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել 1978 թվականին ինքնաթիռում, չվերթի ժամանակ:

Ի պատասխան Թրամփի քարոզարշավի խումբը արձագանքել է մեղադրանքին՝ անվանելով այն «հերյուրանք» և փորձ ընտրություններից առաջ վարկաբեկել իրենց թեկնածուին:

Թրամփը քննադատության է ենթարկվել վերջերս հրապարակված տաս տարվա վաղեմության մի տեսաերիզի համար, ուր նա պատմում է, թե ինչպես է փորձել համոզել ամուսնացած մի կնոջն իր հետ սեռական հարաբերություններ ունենալ:

Տեսաերիզի և հաջորդած մեղադրանքների պատճառով շատ հանրապետական առաջնորդներ, ներառյալ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը, դադարեցրեցին իրենց աջակցությունը գործարար թեկնածուին:

Թրամփը քննադատել է Ռայանին իր Ֆլորիդայի իր քարոզարշավի ընթացքում:

Քլինտոնի հետ կիրակնօրյա նախագահական բանավեճի ընթացքում Թրամփը տեսաերիզում իր խոսքերը բնութագրել է որպես սովորական խոսակցություն Միևնույն ժամանակ Քլինտոնի քարոզարշավը ևս հանդիպում է դժվարությունների՝ կապված էլեկտրոնային նամակների պատմության հետ, որոնք հրապարակել էր WikiLeaks-ը:

Ուրբաթ օրը այդ կայքը հրապարակել էր հազարավոր նոր էլեկտրոնային նամակներ Քլինտոնի քարոզարշավի ղեկավար Ջոն Փոդեստայի անձնական Google-ի էլեկտրոնային փոստից, որոնք որոշ կարծիքների համաձայն տրամադրվել են ռուսական հակերների կողմից:

XS
SM
MD
LG