Ֆորֆիուսը սեղանի թենիսի առաջին ռոբոտ մարզիչն է: Կամերաների միջոցով ռոբոտը կարող է ճանաչել գնդակի արագությունը, պտույտները և հետագիծը այնուհետև գնդակը նետել մրցակցին վերջինիս ունակություններին համապատասխան: Ռոբոտը կարող է մեկ վայրկյանի ընթացքում 80 անգամ գրանցել գնդակի շարժումը և կանխատեսել հակառակորդի հաջորդ քայլը:
Ֆորֆիուսի ստեղծող էլեկտրոնիկայի Ճապոնական «Օմրոն» ընկերության աշխատակիցը ասում է,- «Սկսնակների համար ռոբոտը թեթև կհարվածի, իսկ վարպետների համար բարդ հարվածներ կանի: Սա նշանակում է, որ թե՛ փորձառու խաղացողները և թե՛ սկսնակները»:
Ճապոնիայում էլեկտրոնիկայի ցուցահանդեսի հաճախորդը ասում է,- «Խաղալիս կարելի է զգալ, թե ինչպես է այն քեզ օգնում: Այն այնպես էր հարվածում գնդակին, որպեսզի կարողանայի հեշտությամբ հետ հարվածել: Այն չի փորձում հաղթել հակառակորդին»:
Ֆորֆիուսը սեղանի թենիսի սիրահարներին կարող է օգնել հասնել չեմպիոնի մակարդակի, սակայն կկարողանա հաղթել նույնիսկ չեմպիոններին: