Մատչելի հղումներ

Samsung ընկերության դիրքերը թուլացած են


The corporate logo of Samsung Electronics Co. is seen at its shop in Seoul, South Korea, Oct. 12, 2016.
The corporate logo of Samsung Electronics Co. is seen at its shop in Seoul, South Korea, Oct. 12, 2016.

ԱՄՆ Գերագույն դատարանը կարող է վերանայել իր ստորին դատական ատյանների որոշումը Samsung և Apple ընկերություններին վերաբերվող դատավճիռներում, որոնց հետևանքով Samsung ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարների վնասներ կրեց:

Apple ընկերության փաստաբանները պնդում էին, որ Samsung հեռախոսները շատ նման են Apple-ի հեռախոսներին, որոնք պատենտավորված են:

Փաստաբան Նորին Քրոուլը ասում է, որ դատական ստորին ատյանի որոշումը միանշանակ արդարացված էր, որով հարյուր միլիոնավոր դոլարների տուգանք վճարվեց Apple ընկերությանը:

«11 անգամ Samsung-ին ճանաչել են մեղավոր՝ Iphone հեռախոսը միտումնավոր և բացահայտ կրկնօրինակելու մեջ: Ամեն մի դատական ատյան համաձայն էր այդ որոշման հետ: Մենք կարծում ենք, որ այս որոշման վերանայումը սխալ է և ապագայի համար մեծ ռիսկեր է պարունակում», նշել է Քրոուլը:

Իր հերթին Samsung ընկերության փաստաբան Քեթլին Սուլիվանը հակադարձում է, որ հեռախոսի դիզայնի պատենտավորումը ընդամենը կարծիքներից մեկն է հեռախոսի մասին և բնութագրել է ընկերությանը պատժող որոշումը ավելորդ:

«Կանոնադրությունը ասում է, որ դուք շահույթ եք ստանում այն հեռախոսից, որն ունի այս տեսքը: Սակայն հեռախոսի տեսքը կապ չունի հեռախոսի ներսի հետ», հայտարարել է Սուլիվանը:

Ամիսներ անց Գերագույն դատարանը կհրապարակի իր որոշումը: Այդ ընթացքում Samsung ընկերությունը զբաղված է իր Galaxy Note 7 սմարթֆոնի հետ կապված խնդիրներով, որի չափից դուրս տաքացման արդյունքում ընկերությունը ստիպված էր հետ կանչել միլիոնավոր հեռախոսներ:

IHS-կազմակերպության փորձագետ Յան Ֆոգի կարծիքով Samsung-ը փորձում էր մեծ մարտկոցներ տեղադրել փոքր տարածության մեջ:

Ֆոգն ասում է. «Ամեն մի սմարթֆոն արտադրող ընկերություն փորձում է ունենալ արտադրած հեռախոսում ավելի մեծ հնարավորություններ, ավելի երկար գործող, ավելի շուտ լիցքավորվող մարտկոցներ, այստեղ էլ ծագում է խնդիրը»:

Փորձագետ Ջոնաթն Ռուբինիի կարծիքով Samsung-ը մեծ կորուստներ ունեցավ, սակայն իրավիճակը շտկելի է:

«Samsung-ը, իհարկե, կփրկվի, սակայն այս ամենը մեծ վնաս է հասցրել նրա վարկին, ուստի նրանք ստիպված են լինելու ծավալուն աշխատանք տանել հանրության հետ, որպեսզի վերադարձնեն իրենց հաճախորդների կորցրած վստահությունը», նշել է Ռուբինին:

Եվ դա կարող է շատ մեծ խնդիր լինել ընկերության համար:

XS
SM
MD
LG