Մատչելի հղումներ

Հանրապետականները պառակտված են թեկնածու Թրամփին աջակցելու հարցում


Campaign 2016 Debate
Campaign 2016 Debate

Նախագահական բանավեճի հաջորդ օրը Դոնալդ Թրամփը քարոզարշավ էր անցկացնում Պենսիլվանիա նահանգում, ուր իր աջակիցներին ասել է, որ գալիք ընտրությունն երկիրը փրկելու վերջին հնարավորությունն է:

«Սա Բրեկզիտի նման բան է, բարեկամներ: Մենք ցանկանում ենք վերադարձնել մեր անկախությունը: Մենք ցանկանում ենք ունենալ ամուր սահմաններ: Մենք չենք ուզում, որ մեզ մոտ գան մարդիկ Սիրիայից, և մենք չիմանանք, թե ովքեր են իրենք»:

Թրամփը շարունակում է մնալ քննադատության թիրախում այն բանից հետո, երբ լույս է տեսել 11 տարվա վաղեմության մի ձայնագրություն, ուր նա անպարկեշտ արտահայտություններ է անում կանանց հասցեին: Բանավեճն վարող լրագրող Անդերսոն Քուփերը բարձրացրել էր այս հարցը բանավեճի ընթացքում՝ ստիպելով Թրամփին արդարանալ այս առիթով:

«Դուք հասկանու՞մ եք, որ պարծենում եք նրանով, որ կանանց սեռական բնույթի վիրավորանք եք հասցրել »

«Ոչ, ես չեմ ասել դա: Ես կարծում եմ դուք չեք հասկանում, թե ինչ է ասվել: Դա ընդամենը խոսակցություն էր: Ես չեմ պարծենում դրանով: Ես ներողություն եմ խնդրել իմ ընտանիքից և ամերիկացի ժողովրդից»:

Իր հերթին Քլինտոնը քարոզարշավով Միչիգանում էր երկուշաբթի օրը, ուր նա ուշադրության կենտրոնում էր պահում Թրամփի՝ բանավեճի ընթացքում ներողություն հայցելու փորձը:

«Իր ներողություններով նա ավելի վատթարացրեց իր վիՃակը՝ ասելով, որ դա ուղակի սովորական խոսակցություն էր: Ամերիկացի կանայք ու տղամարդիկ հասկանում են, որ իր ասածն իրականում չի արդարացնում վատ վարքագիծն ու մարդկանց վիրավորելը»:

Թրամփը շարունակում է պառակտած պահել հանրապետական կուսակցությունը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հանրապետական իր կուսակիցներին ասել է, որ հրաժարվում է աջակցել Թրամփին:

Անգամ նախքան կիրակնօրյա բանավեճը Ռայանը հայտարարել էր, որ նա կենտրոնացած է Կոնգրեսում հանրապետականների մեծամասնության պահպանման վրա:

Փորձագետ Ջոն Ֆորթիերի կարծիքով Թրամփի քննադատությունն ընդդեմ Քլինտոնի, բանավեճի ընթացքում օգնել են ամրապնդել իր դիրքերը աջակիցների շրջանում, սակայն ակնհայտ է, որ նա կարիք ունի ընդլայնելու իր աջակիցների շրջանակը:

«Հանրապետականները քիչ թե շատ իր հետ են, սակայն հարց է՝ նա կկարողանա զգալի չափով իր կողմը քաշել այն սպիտակամորթ աշխատավոր ընտրողներին, ում ինքը թիրախավորել է: Նա նաև կարող է կորցնել ձայներ որոշ ավանդական հանրապետականների շրջանում, ովքեր չեն համակրում իրեն»:

Wall Street Journal-NBC News հրապարակած վերջին հարցումը ցույց է տալիս, որ այդ տեսաերիզի հրապարակումից հետո Թրամփը հետ է Քլինտոնից 11 միավորով:

XS
SM
MD
LG