Մատչելի հղումներ

Աղջիկ երեխաների միջազգային օրը քննարկում ենք Հայաստանում առկա խնդիրները այս հարցի շուրջ


Աղջիկ երեխաների միջազգային օրվա կարգախոսն է՝ «Աղջիկների առաջընթացը հավասարազոր է նպատակների առաջընթացին»: «World Vision» շահույթ չհետապնդող կազմակերպության գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանը «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Հայաստանում առկա խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին:

Աշխարհում բնակվող 1 միլիարդ 100 միլիոն աղջիկները խոշոր և կենսունակ համաշխարհային սերունդ են, ովքեր պատրաստ են ապագան իրենց ձեռքը վերցնել: Այնդուհանդերձ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ծրագիրը ընդգծում է սեռերի անհավասարության առկայությունը, անբարենպաստ պայմանների աճը և աղջիկների հանդեպ ամենուրեք ծագող խտրականությունը: Աղջիկների վրա կենտրոնացած, աղջիկների համար արդիական և սեռային տարանջատման տեղեկությունների հավաքման միջոցով և այս տեղեկության կիրառմամբ օրենքների և որոշումների կայացմամբ միայն, կարելի է հստակորեն չափել և հասկանալ այն հնարավորություններն ու դժվարությունները, որոնք ծառացած են աղջիկների առջև, և նկատել ու գրանցել նրանց ամենաճնշող խնդիրները:

«World Vision» կազմակերպության գենդերային հարցերով ավագ խորհրդատու Եվա Ավագյանը «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է, որ 2011 թվականին ՄԱԿ-ը հոկտեմբերի 11-ը հռչակել է Աղջիկ երեխաների միջազգային օր: Այս օրվա նպատակն է համաշխարհային հանրությանը շահագրգռել աղջիկների կյանքը բարելավելու, ղեկավարում դրսևորելու հնարավորություն ընձեռելու և իրենց լիարժեք հնարավորություններին հասնելու գործում:

Ամեն տարի Աղջիկ երեխաների միջազգային օրվա թեման այլ է, ինչպիսիք են չափազանց վաղ ամուսնության, աղջիկների կրթության, բռնության դադարեցման և աղջիկների հիմնական իրավունքների կարևորությունը: Եվա Ավագյանը նշում է, որ այս տարվա կարգախոսն է «Աղջիկների առաջընթացը հավասարազոր է նպատակների առաջընթացին»: Այս թեմայի բուն նպատակը սեռերի հավասարությունն է, որպես նպատակ և որպես մարդկության կայուն զարգացման միջոց:

Անդրադառնալով Հայաստանում սեռերի անհավասարության թեմային, Եվա Ավագյանը նշում է, որ աշխարհում ամեն երրորդ կին ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվում՝ հիմնականում հենց իր զուգընկերոջ կողմից, սակայն Հայաստանում անցկացված հարցումները ցույց են տալիս, որ բռնության մակարդակը կարող է հասնել մինչև 60 տոկոսի:

Ներկայումս Հայաստանը պատկանում է պտղի սեռի պատճառով հղիության ընդհատման ամենաբարձր ցուցանիշը ունեցող հինգ երկրների թվին: Պտղի սեռի հիման վրա հղիության ընթացքը դադարեցնելու որոշման այս բարձր ցուցանիշը արտացոլում է հասարակական կարծիքն ու ցածր արժեքը, որը հատկացված է կանանց:

Թերևս, հետևելով «Աղջիկների առաջընթացը հավասարազոր է նպատակների առաջընթացին» կարգախոսին և ավելի շատ տեղեկություն ձեռք բերելով աղջիկների դեմ ծառացած խնդիրների մասին, հնարավոր կլինի նրանց կյանքը բարելավելու ավելի լավ ծրագրեր ստեղծել:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. Աղջիկ երեխաների միջազգային օրը` քննարկում ենք Հայաստանում առկա խնդիրները այս հարցի շուրջ
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

XS
SM
MD
LG