Մատչելի հղումներ

Ռուսական հրթիռներն ու հոգեբանական մարտավարությունը՝ Արեւմուտքի համար մեծ մտահոգություն


Ռուսական հրթիռներն ու հոգեբանական մարտավարությունը՝ Արեւմուտքի համար մեծ մտահոգություն
please wait

No media source currently available

0:00 0:02:18 0:00

Ռուսաստանը Կալինինգրադում վերջերս տեղակայեց միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներ, ինչը անհանգստության մեծ ալիք է բարձրացրել Արեւմուտքում։ Ինչպես Գերմանիայի իշխանություններն են հայտարարում, Մոսկվայի ու Արեւմուտքի միջեւ լարվածությունն այսօր ավելի սուր է ու վտանգավոր, քան Սառը պատերազմի տարիներին։

Ռուսաստանի զինված ուժերի կողմից Լեհաստանի ու Լիտվայի միջեւ գտնվող Կալինինգրադում տեղակայված ՝՝Իսկանդեր՛՛ մակնիշի հրթիռներն ունեն 5ՕՕ կմ շառավղով հեռահարություն։ Իրողություն, որը մեծապես է մտահոգում Արեւմուտքին։

Մեծ Բրիտանիայի ռազմական հարցերով վերլուծաբաններից Իգոր Սուտյագինի խոսքերով.

՝՝Իսկանդեր՛՛ տիպի հրթիռների տեղակայման փաստը մի տեսակ նախազգուշական ազդանշան է Արեւմուտքի համար ու շատ հստակ մի ուղերձ, ուղերձ այն մասին, որ հարկավոր է սթափվել, աշխարհն արդեն անվտանգ չէ՛՛։

Մոսկվան պնդում է, թե նշված հրթիռների տեղակայումը սովորական զորավարժությունների մաս է կազմում։ Հիշեցնենք, որ Սառը պատերազմի տարիներին ավելի մեծ հրթիռներ էր Խորհրդային Միությունը տեղակայել Արեւելյան Գերմանիայում ու Չեխոսլովակիայում։ Այսօր, սակայն, ռուսական ռազմավարությունն ունի հոգեբանական ազդեցություն, ասում է Սուտյագինը։

՝՝Նպատակը Արեւմուտքին վախեցնելն է։ Քանի որ Ռուսաստանը, բացի հոգեբանական ազդեցություն գործելու միջոցից, միջազգային բեմահարթակում չունի իր մրցունակության համար պայքարելու այլ միջոց, դիմում է հենց այդ միջոցին՛՛։
Էս-3ՕՕ մակնիշի հակահրթիռային պաշտպանության համակարգը, որը Ռուսաստանը տեղակայել է Սիրիայում գտնվող ռազմածովային իր հենակետում, պակաս մտահոգության առիթ չէ Արեւմուտքի համար։

Ինչպես Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ- մայոր Իգոր Կոնաշենկովն է ասում. ՝՝Դրա նպատակը պարզապես Տարտուսի ռազմածովային բազայի ու անձնակազմի անվտանգությունն ապահովելն է՛՛։

Արեւմուտքին մեծապես մտահոգում է նաեւ Ռուսաստանի կողմից անսպասելի քայերի հնարավորությունը, ինչն այսօր ինչ որ կերպ իրեն զգացնել է տալիս Եվրոպայի երկնքում ռուսական ռազմաօդանավերի թողած սպիտակ գծերով, Բալթիկ ծովում ամերիկյան ռազմանավի մոտակայքում դրանց թռիչքներով, Ֆինլանդիայի սահմանի երկայնքով Սու 27 մակնիշի ռազմաօդանավերի ընթացքով, ու ստիպում Արեւմուտքի երկրներին միմյանց միջեւ կնքել ռազմական նոր գործարքներ, ինչպես ուրբաթ օրը կնքվեց ԱՄՆ-ի ու Ֆինլանդիայի միջեւ։

Եվ ինչպես Արեւմուտքի պաշտոնատար անձինք են ասում, Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ լարվածությունն այսօր ավելի խորն է, քան Սառը պատերազմի տարիներին։

XS
SM
MD
LG