Մատչելի հղումներ

Բոստոնում հաջողությամբ իրականացվել է ձեռքերի փոխպատվաստման վիրահատություն


Dhakhaatiir qaliin sameynaya
Dhakhaatiir qaliin sameynaya

Աֆղանստանում ձեռքերը կորցրած ամերիկյան բանակի հատուկ ջոկատային Ջոհն Փեկը ձեռքերի փոխպատվաստման վիրահատության արդյունքում կրկին երկու ձեռք ունի:

Սերժանտ Ջոհն Փեկը վիրավորվել էր 2010 թվականին: Նա ձեռքերի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել Բոստոնում այս օգոստոսին, երբ արձանագրվեց հավանական դոնոր համարվող երիտասարդի մահվան փաստը:

Սերժանտ Փեկը խորին ցավակցություն է հայտնել դոնորի ընտանիքի անդամներին՝ կիսելով իրենց հետ այդ խորը վիշտը: Նա ընդգծել է, որ ամեն անգամ նայելով իր նոր ձեռքերին ցավ է վերապրելու այդ երիտասարդի համար:

Շուրջ 14 ժամ տևած վիրահատությանը մասնակցում էր բժիշկների և բուժսպասարկող անձնակազմի շուրջ 60 հոգանոց թիմ:

Որոշ ժամանակ է անհրաժեշտ մինչև Փեքը հնարավորություն կունենա լիովին օգտագործել իր ձեռքերը, քանի որ նյարդային կապերը պետք է զարգանան: Այդ ընթացքում նա ձեռքերի վրա կրելու է համապատասխան պաշտպանիչ գոտիներ: Մոտ մեկ տարի կտևի մինչև կվերականգնվեն իր նոր մատերի զգայարանները:

Ինչպես տեղեկացնում է ամերիկյան խոշոր Ջոհն Հոպկինս բժշկական հաստատությունը, աշխարհում նման փոխպատվաստման վիրահատության են ենթարկվել շուրջ 100 հոգի:

XS
SM
MD
LG