Մատչելի հղումներ

Նոբելյան մրցանակաբաշխության հանձնաժողովը 2Օ16 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակը շատ անսպասելիորեն որոշել է հանձնել Կոլումբիայի նախագահ Հուան Մանուել Սանթոսին՝ այս երկրի Հեղափոխական բանակ անվանումը կրող ապստամբ ուժերի հետ խաղաղության գործարք կնքելու համար։

Կոլումբիայի Հեղափոխական բանակի կողմից ավելի քան կես դար շարունակվող պայքարը դարձել է Ամերիկա մայր ցամաքում երբեւէ գրանցված ամենաերկարատեւ հակամարտությունը։ Այսօր Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանանում Կոլումբիայի նախագահը, որն այս որոշումից հաշվված օրեր առաջ էր խաղաղության գործարք կնքել Հեղափոխական ապստամբ բանակի հրամանատարության հետ։ Սակայն մրցանակաբաշխության որոշումը շատ անսպասելի է շատերի համար, ովքեր ասում են, որ որոշումը հափշտապ էր, եւ նրանց, ովքեր հիշեցնում են, որ խաղաղության գործարքը ձայների 5Օ.2 տոկոսով ի վերջո մերժում է ստացել Կոլումբիայում անցկացված հանրաքվեի արդյունքում։

Ինչպես վերլուծաբաններն են ասում, խաղաղության մրցանակը շատ հաճախ տրվում է ոչ միայն խաղաղության հասնելու, այլ նաեւ այդ ուղու վրա մեծ աշխատանք ծավալելու համար։ Նոբելյան մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Քեյսի Քուլման Ֆայվի խոսքերով, Կոլումբիայի ժողովուրդը ոչ թե մերժել է խաղաղություն հաստատելու ցանկությունը, այլ՝ գործարքի պայմանները։

՝՝Հանձնաժողովն ընդգծել է Կոլումբիայի հակամարտ բոլոր կողմերին երկխոսության հրավիրելու գործում նախագահ Սանթոսի առաքելությունը՛՛։

՝՝Նույնիսկ խաղաղության գործարքը մերժած անձինք են ողջունում երկխոսության առաջարկը՛՛, ասել է նա։
Ֆայվի խոսքերով, այս մրցանակը պետք է համարել նաեւ պարգեւ՝ Կոլումբիայի ամբողջ ժողովրդին, որը չնայած կրած բոլոր դժվարություններին, չի կորցրել խաղաղության նկատմամբ հույսը։ Ու չնայած մրցանակ չի շնորհվել Հեղափոխական բանակի հրամանատար Ռոդրիգո Լոնդոնոյին, սակայն հանձնաժողովը բարձր է գնահատել խաղաղության հասնելու գործում նաեւ նրա դերը։

Նախագահ Սանթոսն ասել է, թե այս մրցանակն ինքը նվիրում է այն 26Օ հազար անձանց, ովքեր զոհվել են 52 տարի տեւած այս հակամարտության ընթացքում։

Նոբելյան մրցնակաբաշխության հանձնաժողովի անդամները բարձր են գնահատում Սանթոսի առաքելությունը, հասկանում խաղաղության պայմանագրի մեջ առկա հակասությունները եւ վերջնական որոշում կայացնելու գործում ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հանգամանքը։

XS
SM
MD
LG