Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը շուտով կստանձնի Պորտուգալիայի նախկին վարչապետը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը շուտով կստանձնի Պորտուգալիայի նախկին վարչապետը
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդն ավարտին է հասցրել միջազգային այս կուռույցի ապագա ղեկավարի ընտրության շուրջ գործընթացի հիմնական մասը։ Անտոնիո Գուտերեսը շուտով կհաստատվի այս պաշտոնում։

Ինչպես ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն է ասել, այդ հարցով անցկացված բոլոր քննարկումներից հետո պարզվել է, որ ճնշող մեծամասնության համար ամենաընդունելի թեկնածուն Անտոնիո Գուտերեսն է։ Նրա խոսքերով, պաշտոնական քվեարկություն է անցկացվելու ուրբաթ օրը առավոտյան ժամը 1Օ-ին։

Անցկացվելու է բանավոր քվերակություն, եւ ամենայն հավանականությամբ Գուտերեսը եկող հինգ տարիների ընթացքում կղեկավարի ՄԱԿ-ը, որպես գլխավոր քարտուղար։

Գուտերեսի թեկնածությունը նախնական քննարկումների ընթացքում չորեքշաբթի օրը ստացել էր Անվտանգության խորհրդի 15 անդամների միաձայն հանվանությունը։

67 ամյա Գուտերեսը 1992-ից 2ՕՕ2 թվականները եղել է Պորտուգալիայի վարչապետը։ 2ՕՕ5 թվականից մինչեւ անցյալ տարի ղեկավարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին ավելի վաղ տված հարցազրույցի ժամանակ նա ասել էր, թե ցանկանում է ստանձնել գլխավոր քարտուղարի պարտականությունները՝ համաշխարհային խնդիրները լուծելու նպատակով ՝՝պայմաններ ստեղծելու՛՛ համար։

Հինգշաբթի օրն անցկացվելիք քվեարկությունից հետո Անվտանգության խորհուրդն իր առաջարկներն է ուղարկելու 193 անդամ պետություն ընդգրկող Գլխավոր ասամբլեա, վերջնական հաստատման համար։

Որոշ հիասթափություն են ապրում նրանք, ովքեր ցանկանում էին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այս անգամ լիներ կին։ Դժգոհ են նաեւ նրանք, որոնք այս պաշտոնում նախընտրում էին տեսնել արեւելաեւրոպական որեւէ երկրի ներկայացուցչի։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիո Գուտերեսը Բան կի Մունին կփոխարինի 2Օ17 թվականի հունվարի 1-ից։

XS
SM
MD
LG