Google ընկերությունը մուտք է գործում սմարթֆոնների մեկ այլ 400 միլիարդանոց շուկա: Երեքշաբթի օրը Սան Ֆրանցիսկոյում ընկերությունը ներկայացրել է Pixel անունով նոր սմարթֆոն:
Ընկերության փոխնախագահ Ռիկ Օստերլոհը ասում է. «Եկեք պատմեմ ձեզ մի փոքր Pixel-ի մասին: Մենք մշակել ենք Pixel-ը՝ հաշվի առնելով ամեն մի մանրուք՝ սկսած տեսքից մինչև օգտատերերի փորձը: Ամեն ինչ պարզեցված և հեշտացված է օգտագործման համար: Դա Google-ի մոտեցումն է: Ինձ շատ դուր է գալիս այս հեռախոսը»:
Ի հավելում բարձրորակ տեսախցիկի և երկար պահպանվող մարտկոցի ընկերությունը պատրաստվում է օգտագարծել սմարտֆոնը իր Google Assistant ծրագրի համար:
Ծրագիրը նախատեսում է ստեղծել յուրաքանչյուր օգտատերի համար արհեստական ինտելեկտով իր առանձին անձնական Google, որը կպատասխանի օգտատերերի հարցերին:
Ըստ Google-ի՝ Pixel հեռախոսները կգործեն ավելի արագացված Android օպերացիոն համակարգի հիմքի վրա: Այս համակարգով են աշխատում նաև այլ սմարթֆոնները ներառյալ Samsung Galaxy S7:
Pixel-ը սմարթֆոնների շուկա մտնելու Google-ի առաջին փորձը չէ: Նախկինում ընկերությունը վաճառում էր հեռախոսներ և թաբլետներ Nexus ապրանքանիշի ներքո:
Հեռախոսի արժեքն է 649 ԱՄՆ դոլար: Այդ նույն գնի են Apple-ի iPhone ու Samsung-ի Galaxy-ին: