Մատչելի հղումներ

Նեմցովի մերձավորները կարծում են, որ սպանության պատվիրատուները չեն հայտնաբերվի


People gather in St. Petersburg, Russia, to commemorate the 2015 slaying of opposition leader Boris Nemtsov, Feb. 27, 2016.
People gather in St. Petersburg, Russia, to commemorate the 2015 slaying of opposition leader Boris Nemtsov, Feb. 27, 2016.

Երկուշաբթի օրը սկսվեց Բորիս Նեմցովի սպանության գործի հետ կապված դատը, որը ձգձգվում էր ամիսներ, քանի որ քննիչները շարունակում էին փնտրել կասկածյալներից մեկին, ով, ըստ իրենց, լքել է երկիրը: Առայսօր անհասկանալի են Նեմցովի սպանության դրդապատճառները, սակայն շատերն այն կապում են իր քաղաքական գործունեության հետ: Նա նախագահ Վլադիմիր Պուտինի կոշտ քննադատն էր և մի քանի անգամ ձերբակալվել էր ընդդիմության չարտոնված ցույցերին մասնակցելու համար:

Նեմցովի ընտանիքը և աջակիցները համուզված են, որ հետաքննությունն երբեք չի հայտնաբերի սպանության իրական պատվիրատուներին, այլ կսահմանափակվի կատարողների պատժմամբ: Նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակայնորեն դատապարտել էր սպանությունը և խոստացել, որ մեղավորները կպատժվեն:

«Նրանք մեղադրվում են հրամաններ կատարելու մեջ: Ուստի եթե լսեք բարձրաստիճան պաշտոնյաներից, որ Նեմցովի գործը բացահայտված է, ապա դա սուտ է: Նեմցովի գործը բացահայտված չէ», ասում է Նեմցովի ընտանիքի փաստաբան Վադիմ Պրոխորովը:

Նեմցովի սպանության հանգամանքները ներառյալ հաշվեհարդարը Կրեմլի պատերի մոտ աշխույժ երթևեկելի փողոցում կասկածներ է հարուցում, որ գործին խառնված են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք անձեռնմխելի են, ասում է Ազգային պաշտպանության համալսարանի միջազգային անվտանգության պրոֆեսոր Պյոտր Ելցովը:

«Կասկածելի է, որ այս փոքր մարդիկ, եթե անգամ իրենցից որոշները խառնված էին գործին, կարող էին որոշիչ դեր խաղալ այս հարցում: Թվում է, որ այս դեպքում այստեղ խառնված են շատ բարձրաստիճան մարդիկ»:

Ըստ Ելցովի՝ Ռուսաստանում սովորաբար հայտնաբերում են կատարողներին, սակայն ոչ իրական պատվիրատուներին:

XS
SM
MD
LG