Մատչելի հղումներ

Թրամփի հարկային հայտարարագրերը կարող են կանխորոշել ընտրությունների արդյունքը


Republican presidential nominee Donald Trump speaks during a campaign rally at Windham High School, in Windham, New Hampshire, Aug. 6, 2016.

Ամերիկյան ընտրողներն այսուհետ կարող են ավելի լավ տեղեկացված լինել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հարկային հայտարարագրերի մասին, որոնք անանուն աղբյուրը փոխանցել է ՛՛Նյու Յորք Թայմս՝՝-ին: Դրանք բացահայտում են, որ Թրամփը 1995 թվականին հայտարարագրել է 916 միլիոն դոլարի կորուստ, որի շնորհիվ նա խուսափել է նույն չափի հարկեր վճարելուց հաջորդ տարիների ընթացքում:

Այս հարցն ակտիվորեն շոշափվել է անցած շաբաթվա Քլինտոն-Թրամփ բանավեճի ընթացքում:

Թրամփն ասել է. «Մեր երկիրը կարիք ունի նոր ճանապարհների, կամուրջների, դպրոցների, հիվանդանոցների: Եվ մենք փող չունենք, քանի որ վատնել ենք այն Ձեր գաղափարների վրա»: Դրան Քլինտոնն արձագանքել է. «Իսկ մի գուցե քանի որ Դուք տարիներ ի վեր խուսափել եք վճարել որևէ դաշնային եկամտահարկ»:

Թրամփի կողմնակիցները պաշտպանում են իրենց թեկնածուի որոշումը՝ չբացահայտելու իր հարկային հայտարագրերը: Ռուդի Ջուլիանին ասում է. «Այս մարդը 26 տարի առաջ ունեցել է անհաջողություններ, իսկ այնուհետև կարողացել է կառուցել մի կայսրություն: Նա հանճար է այս հարցում: Ամերիկային անհրաժեշտ են կտրուկ շրջադարձեր, իսկ Թրամփը դրանց մասնագետն է»:

Հիլարի Քլինտոնն արձագանքել է. «Ասեմ հետևյալը. եթե հարկերից խուսափելն իրեն խելացի է դարձնում, ապա ինչպիսի՞ն ենք մենք այդ դեպքում: Հավանաբար խուսափելով անգամ մի ցենտ դաշնային հարկ վճարելուց՝ նա օժանդակել է մեր զինվորներին կամ վետերաններին կամ դպրոցներին»:

Թայմսի հայթայթած փաստաթղթերում չկա որևէ անօրինական գործողություն Թրամփի կողմից: Բոլոր ամերիկացիները կարող են ֆինանսական կորուստները փոխհատուցել հարկերի միջոցով: Սակայն նախընտրական այս փուլում, երբ եկամուտների անհավասարությունն ու թափանցիկությունը դարձել են կարևոր խնդիրներ, Թրամփի հայտնի և անհայտ հարկային պատմությունները մեծ առավելություն են տալիս դեմոկրատներին:

XS
SM
MD
LG