Վրաստան կատարած այցից հետո, հոկտեմբերի 2-ին Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 10 ժամանոց այցով մեկնել է Ադրբեջան, տեղի բազմակրոն հասարակությանը ոգեշնչելու նպատակով:
Ֆրանցիսկոս Պապը Ադրբեջանում հանդիպել է բոլոր հիմնական կրոնների առաջնորդների հետ, այնուհետև մամլո ասուլիս է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, - «Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա հակամարտությունը ինչպես մյուս բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն ինքնիշխանության և երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»:
Հռոմի Պապը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու նոր փուլ սկսել:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ասել է, - «Հույս ունեմ, որ միջազգային համայնքը իվիճակի կլինի առանց ձախողվելու առաջարկել անհրաժեշտ օգնություն: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում կայուն խախաղության նոր շրջան սկսելու համար՝ բոլորին կոչ եմ անում լուծման հասնելու նպատակով բաց չթողնել ոչ մի հնարավորություն»:
Հիշեցնենք, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղության կոչ անելու նպատակով իր շրջագայության շրջանակներում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երեք ամիս առաջ այցելել էր նաև Հայաստան: