Մատչելի հղումներ

Պետքարտուղար. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ չեն խնդրի կարգավորմանը


Ղարաբաղյան հակամարտության կողմերը դեռեւս պատրաստ չեն խնդրի կարգավորմանը, հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին՝ խոսելով Վաշինգտոնում անցած «Գաղափարների համաժողովի» ընթացքում.

«Այսօր աշխարհում առկա են որոշ սառեցված հակամարտություններ, Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը, Հայաստանը, կարգավորումը դեռ իրատեսական չէ, քանզի առաջնորդները դեռ դրան պատրաստ չեն»:

Պետքարտուղարի խոսքով, նպատակաուղղված աշխատանքի դեպքում այնուամենայնիվ հնարավոր է հակամարտության հանգուցալուծումը տեսանելի դարձնել.

«Դա բավականին բարդ գործընթաց է, սակայն, համապատասխան որոշումներ ընդունելու դեպքում հնարավոր է հասնել կարգավորման: Նման խնդիրներից է նաեւ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, կարգավորման համար անհրաժեշտ է, որ մարդիկ համապատասխան որոշումներ ընդունեն»:

XS
SM
MD
LG