Մատչելի հղումներ

Թրամփն ու Քլինթընը հինգշաբթի օրը լինելու են այն նահանգներում, որտեղ գրանցել են իրենց առաջին հաղթանակը


Թրամփն ու Քլինթընը հինգշաբթի օրը լինելու են այն նահանգներում, որտեղ գրանցել են իրենց առաջին հաղթանակը
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

Հաջորդ օրը նրանք քարոզարշավը կշարունակեն Ֆլորիդայում եւ Միչիգանում, որոնք ընտրությունների ընթացքում ունեն ազդեցության ավելի մեծ լծակներ։

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Չիկագոյում չորեքշաբթի օրն անցկացված քարոզարշավի ժամանակ, հանդիպելով ամերիկացի լեհերին, խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում Ամերիկան կդառնա Լեհաստանի անկեղծ բարեկամը։ Իր ընտրարշավը Թրամփը համեմատում է Բրէքզիթի հետ։ Հիշեցնենք, որ այն վերաբերում է Եվրոպական Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշմանը։

՝՝Այժմ նրանք ինձ պարոն Բրէքզիթ են անվանում, քանի որ ինչոր կերպ մեր միջեւ նմանություն կա։ Մենք նույնպես ուզում ենք հետ բերել մեր անկախությունը, ուզում ենք հետ բերել մեր ազատությունը։ Չենք ուզում մեր երկիր բերել մարդկանց, որոնց կարիքը չունենք, չեն ուզում բերել վատ մտադրություն ունեցող մարդկանց։

Դեմոկրատ թեկնածու Քլինթընն այս ընթացքում քարոզարշավն անցկացնում էր Նյու Հեմփշիրում։ Նրա հետ էր Վերմոնթը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսը, որը դեմոկրատական կուսակցության ներսում ժամանակին պայքարում էր Քլինթընի դեմ։ Վերջինս հայտարարում է, որ ընտրությունների արդյունքն իր ազդեցությունն է թողնելու մի քանի տասնամյակի վրա։


՝՝Հաջորդ 4Օ օրերը որոշիչ կլինեն հաջորդ 4Օ տարիների համար։ Ես իմ քարոզարշավն ուզում եմ ավարտել այնպես, ինչպե սկսել եմ պետական համակարգում իր գործունեությունը՝ պայքարելով հանուն երեխաների ու ընտանիքների։ Նախագահությանս առաքելությունը նույնպես դա է լինելու՛՛։

Թրամփը հինգշաբթի օրն ավելի ուշ հանդիպումներ է ունենալու Նյու Հեմփշիրում, Քլինթընը՝ Այովա նահանգում։ Երկու նահանգներ, որոնք մեծ դեր ունեցան երկու այս թեկնածուների համար, երբ նրանք պայքարում էին իրենց կուսակցյունների կողմից թեկնածու առաջադրվելու գործում։ Սակայն նոյեմբերյան ընտրությունների ժամանակ այս նահանգներն ունեն ազդեցության ավելի փոքր լծակներ։ Դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ում գործող ընտրական համակարգը նախագահական ընտրություններում ավելի մեծ կշիռ է տալիս ավելի մարդաշատ նահանգներին, ինչպիսիք են Միչիգանը, որտեղ ուրբան օրն այց կկատարի Թրամփը, եւ Ֆլորիդան, ուր նույն օրը կլինի Քլինթընը։


Ըստ ԱՄՆ-ի ընտրական համակարգի, Միչիգանն ունի ընտրիչների 16 կոլեգիա, Ֆլորիդան՝ 29, այն դեպքում, երբ Այովան ու Նյու Հեմփշիրը միասին ունեն միայն 1Օ ձայն։

XS
SM
MD
LG