Մատչելի հղումներ

Կրեմլի դրածո Կադիրովը ստացել է ընտրողների 98 տոկոսի քվեն


FILE - People hold portraits of Chechen leader Ramzan Kadyrov as they take part in a rally marking the 13th anniversary of the adoption of the Constitution of Russian region of Chechnya, in the regional capital of Grozny, March 23, 2016.
FILE - People hold portraits of Chechen leader Ramzan Kadyrov as they take part in a rally marking the 13th anniversary of the adoption of the Constitution of Russian region of Chechnya, in the regional capital of Grozny, March 23, 2016.

Սեպտեմբերի 18-ին Չեչնիայի ընտրողներն առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ ընտրեցին իրենց առաջնորդ Ռամզան Կադիրովին: Ընտրություններն ապահովեցին ժողովրդավարության ձևական կողմը, սակայն հեռու էին իրական ժողովրդավարության դրսևորումից:

Պուտինի դրածո Կադիրովի հաղթանակը կանխատեսելի էր, քանի որ մեկ տասնամյակ է վերջինս ամբողջապես վերահսկում է Չեչնիան:

«Քվեարկությունը գաղտնի է, քանի որ ընտրողները քվեարկում են իրենց ապագայի, ոչ թե հանուն ինչ-որ մեկի աթոռի Դումայում կամ այլ պետական մարմնում», ասում է Գրոզնու քաղաքապետ Մուսլիմ Խուչիևը:

Կադիրովը իր կողմնակիցների կողմից դիտարկվում է որպես անկախության համար երկու անհաջող պատերազմներից հետո խաղաղություն ու զարգացում բերած առաջնորդ, սակայն քննադատները ահազանգում են, որ Կադիրովի անձը վերածվել է պաշտամունքի:

Օրինակ՝ Կադիրովի աջակից Մելիզա Քարնաևան հավատում է, որ երկինքը անամպ ու կապույտ է ի շնորհիվ Ռամզան Կադիրովի:

Իր հոր նման նա եղել է գրոհային, սակայն փոխել ճամբարը՝ միանալով Պուտինին: Վերջինս միլիարդավոր գումարներ է ծախսել Չեչնիայի վերակառուցման և Կադիրովին իր կողմը քաշելու համար: Փոխարենը՝ Կադիրովը ճնշել է գրոհայիններին և ընդդիմախոսներին:

Քաղաքական կուսակցությունները, որոնք դեմ են Կադիրովին, անգամ չեն մասնակցել ընտրարշավին՝ վախենալով, որ իրենց աջակիցները կարող են հետապնդումների ենթարկվել:

Ընդդիմադիր թեկնածու ու ակտիվիստ Աբդուլահ Դուդուևը ասում է: «Մենք աշխատում ենք մարզերում: Սա մեր հանրապետությունն է: Մենք այստեղ ենք ծնվել և չենք կարող լինել անտարբեր այն ամենի նկատմամբ, ինչ այստեղ կատարվում է»:

Չնայած ընտրությունների արդյունքները որոշ լեգիտիմության շողք են հաղորդում Կադիրովին, քննադատները ասում են, որ նա ղեկավարում է հանրապետությունը, ինչպես իր սեփական թագավորություն՝ անտեսելով դաշնային օրենքները:

Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասում է. «Նա հաստատել է խաղաղություն, դա անհերքելի փաստ է, սակայն Չեչնիայի հասարակությունը հսկա գին է վճարել այս կայունության համար»:

Ըստ փորձագետի՝ Չեչնիայի կայունությունը մեկ օր կենթարկվի փորձաքննության, երբ Պուտինը չի լինի Կրեմլում, իսկ Կադիրովը՝ Չեչնիայում:

Պաշտոնյաները վախենում են, որ այդ օրը կարող է ավելի շուտ գալ, եթե Սիրիայում կռվող իսլամիստ չեչենները վերադառնան տուն:

XS
SM
MD
LG