Մատչելի հղումներ

 
Սիրիայում միջազգային կառույցներն ու քաղաքացիական ազգաբնակչությունը՝ ռմբակոծման տակ

Սիրիայում միջազգային կառույցներն ու քաղաքացիական ազգաբնակչությունը՝ ռմբակոծման տակ


Շաբաթվա վերջին Սիրիայի կառավարությունը շարունակեց ռմբակոծել Հալեպի այն հատվածները, որոնք գտնվում են գրոհայինների վերահսկողության ներքո՝ խախտելով ռուս-ամերիկյան ջանքերով հաստատված զինադադարը:

Կիրակի օրը օգնություն է հասցվել պաշարման մեջ գտնվող մի շարք համայնքների՝ առաջին անգամ մի քանի ամսվա ընթացքում այնտեղ հասցնելով սնունդ: Միևնույն ժամանակ Հալեպում բացակայում է դեղորայք ու անգամ ջուր:Կիրակի օրը օգնություն է ցուցաբերվել սիրիական չորսը բնակավայրերի: Ապրիլ ամսից ի վեր առաջին անգամ Պարենի համաշխարհային ծրագրի ու Սիրիայում Արաբական կարմիր մահիկի համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ օգնություն տրամադրել պաշարման մեջ գտնվող քաղաքացիական բնակչությանը:

"Մարդիկ այստեղ բողոքում են, քանի որ մոտենում է ձմեռը: Իրենք չունեն հագուստ, վառելիք ոչ՛ տաքացման, ոչ՛ էլ կերակուր պատրաստելու համար", ասում է Պարենի համաշխարհային ծրագրի Սիրիայի գծով տնօրեն Յակոբ Քերնը:

Իրավիճակը ավելի ծանր է Հալեպում, ուր քաղաքացիական բնակչությունը հայտնվել է ռազմավարական նշանակություն ունեցող բախման գծում՝ կառավարական ուժերի, գրոհայինների և ահաբեկիչների միջեւ:

Բժիշկներ հանուն մարդու իրավունքների նախաձեռնության Սիրիայի գծով հետազոտող Էլիզա Բեյքերն ասում է. "Առանց կասկածի կարող ենք ասել, որ հարձակումների ավելի քան 90 տոկոսը իրականացվել է Սիրիական կառավարական ուժերի կամ իրենց դաշնակից ռուսական ուժերի կողմից: Ընդդիմությունն ու "Իսլամական պետություն" խմբավորումը ևս թիրախի տակ են առել խաղաղ բնակչությանը":

Միացյալ Նահանգները դատապարտել է Ռուսաստանին՝ Սիրիայում քաղաքացիական բնակչության իրավիճակի վատթարացման հարցում իր ունեցած դերակատարության համար: Սպիտակ Տան խոսնակը երկուշաբթի օրը նշել է, որ կառավարական ուժերն ու ռուսները թիրախո տակ են առել օգնություն ցուցաբերող կազմակերպություններին և Հալեպում քաղաքացիական բնակչությանը օգնություն ցուցաբերողներին:

"Արևելյան Հալեպում եղել են հրթիռային հարձակումներ խմելու ջուր մատակարարող օբյեկտների նկատմամբ, որն անթույլատրելի է", հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստը:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը կիրակի օրը մեղադրել է սիրիական ընդդիմադիր ուժերին զինադադարի տապալման մեջ:

Երկուշաբթի օրը Միավորված ազգերի կազմակերպությունը նշել է, որ անցած շաբաթվա ընթացքում Հալեպում իրադրությունը դարձավ էլ ավելի սարսափելի, երբ սպանվեցին առնվազն 213 խաղաղ քաղաքացիներ, որոնց թվում էին շատ երեխաներ:

XS
SM
MD
LG