Մատչելի հղումներ

Փախստականների շրջանում մահացությունների թիվն այս տարի կհասնի ռեկորդային մակարդակի


Միջազգային համայնքը խոստանում է հնարավորինն անել՝ փախստականության միջազգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում աշխարհի երկրների առաջնորդները հանդիպում են՝ քննարկելու նաեւ փախստականության խնդիրները։

Աշխարհում այսօր 65 միլիոն տեղահանված մարդ կա։

ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայնել են ավելացնել աջակցությունն այն երկրներին, որոնք ավելի շատ են տուժել փախստականության ճգնաժամի արդյունքում։ Սակայն աշխարհի փախստականների 1Օ տոկոսին ամեն տարի տեղավորելու մասին ծրագիրը չի ընդունվել։

Ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունն է ասում. «Փախստականներին չպետք է դիտել որպես բեռ։ Պետք է ընդունել, որ նրանք նաեւ հսկայական ներուժ ունեն»։

Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը, որն աշխարհի հինգ մայրցամաքներում 1Օ հազար աշխատակից ունի, երկուշաբթի օրը պաշտոնապես միացել է ՄԱԿ-ի անդամ կառույցներին։

Ինչպես կազմակերպության նախագահ Ուիլյամ Լեյսի Սուինգն է ասում. «Անցած 71 տարիների ընթացքում առաջին անգամ Միավորված ազգերի կազմակերպությունն ունի միգրացիոն հարցերով գործակալություն»։

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դատապարտում է այն առաջնորդներին, որոնք չեն ցանկանում վերցնել փախստականներին օգնելու ավելի մեծ պատասխանատվություն ու ավելի շատ խրախուսում են օտարամերժությունը։
Զեիդ ալ-Հուսեինի խոսքերով. «Եթե այսօր այս սրահում կան նման առաջնորդներ, իմացե՛ք, մենք ձեր անունները հրապակայնորեն ենք արտասանելու։ Մի օր դուրս կգաք այս դահլիճից, սակայն չեք խուսափի մարկանց կողմից դատապարտման ենթարկվելու վտանգից»։

Այս տարվա ընթացքում գաղթականների շրջանում մահացությունների թիվը հասնելու է ռեկորդային մակարդակի՝ մոտ 1Օ հազար մարդ։ Մի թիվ, որը մի մեծ շեշտ է դնում փախստականներին աշխարհի ջանքերով օգնելու պահանջի վրա։

XS
SM
MD
LG