Մատչելի հղումներ

Քերրի. Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ ջերմ բարեկամությունը


Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հատուկ շնորհավորական ուղերձով է դիմել հայերին.

«Նախագահ Օբամայի եւ Ամերիկայի ժողովրդի անունից, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին նշվող անկախության տոնի կապակցությամբ:

Միացյալ Նահանգները կարեւորում է Հայաստանի հետ ջերմ բարեկամությունը: Անցած քարորդ դարի ընթացքում Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել։ ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի հետ աջակցելով երկկողմ բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանությանն ու տարածաշրջանային խաղաղությանը: Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի կայուն աջակցությունը միջազգային խաղաղարար գործընթացներին, ինչպես նաեւ Սիրիայի փախստականների ճգնաժամի կարգավորման գործում Հայաստանի առաջատար դերը: Մենք շատ բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգներում Ամերիկայի հայ համայնքի ներկայությունը:

Այս հատուկ առիթով ես լավագույն բարեմաղթանքներն եմ ուղղում բոլոր հայերին՝ մաղթելով խաղաղ եւ բարգավաճ տարի»:

XS
SM
MD
LG