Մատչելի հղումներ

2001 –ի սեպտեմբերի 11-ի հարձակումից 15 տարի անց՝ ԱՄՆ-ում դեռևս ահաբեկչության վտանգ կա


Հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձած և ԱՄՆ-ին դեպի երկարատև պատերազմ մղած 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից 15 տարի անց, ամերիկացիները մտորում են երկրի ներկայիս անվտանգության մասին:

Ներքին Մանհեթենից մինչև Պենտագոն, չմոռանալով, որ ահաբեկիչների դեմ պայքարը դեռևս շարունակվում է, ժողովուրդը հիշում է ահաբեկչության զոհերին:

ԱՄՆ-ի Ներքին անվտանգության գործակալության ղեկավար Ջեյ Ջոնսոնը հիշեցնում է, որ վտանգը խորացել է:

«Այժմ մենք ավելի ապահով ենք, երբ խոսքը վերաբերում է սեպտեմբերի 11-ի նման հարձակումներին, որոնք ղեկավարվում են արտերկրից: Սակայն այժմ մի նոր միջավայրում ենք, երբ անհրաժեշտ է նախապատրաստվել և կանխել անհատական և ծայրահեղականացված հարձակումները»:

Ներկայիս կառավարության քննադատները, ինչպես Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին, ցանկանում են ԱՄՆ-ի ավելի վճռական ղեկավար տեսնել:

«Մենք նստել և սպասում ենք հաջորդ հարձակմանը: Մե ՛նք պետք է հարձակողական դիրք գրավենք»:

Դա հենց այն է, ինչ ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը նշում է իր յուրաքանչյուր հանրահավաքի ժամանակ:

«Մենք կհիշենք այս երեք հայտնի բառերը՝ խաղաղություն ուժի միջոցով: Ոչ ոք չի կարող մեզ սպառնալ»:

Սակայն ԱՄՆ-ի նախագահի մյուս թեկնածու Հիլարի քլինթոնը կարծում է, որ անհրաժեշտ է նաև չափավոր զսպվածություն ցուցաբերել:

«Դուք լսել եք, թե Թրամփն ինչպես է ասել, որ մեր զորքերին կհրամայի տանջանք կիրառել: Նա ասել է, որ կհրամայի ահաբեկիչների ընտանիքներին սպանել: Դուք գիտեք, որ նա արտահայտվում է ԱՄՆ-ի և պատերազմի համաշխարհային կանոններին հակառակ»:

Թեև նախագահական ընտրությունները ի հայտ են բերում ամերիկացիների պառակտման աստիճանը, այնուամենայնիվ ահաբեկչության 15 ամյակը կրկին հիշեցնում է, որ մի ժամանակ ամերիկացիները եղել են մեկ համախմբված ուժ:

2001 –ի սեպտեմբերի 11-ի հարձակումից 15 տարի անց՝ ԱՄՆ-ում դեռևս ահաբեկչության վտանգ կա
please wait

No media source currently available

0:00 0:01:35 0:00

XS
SM
MD
LG