Մատչելի հղումներ

2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերին հիշում են Պենտագոնում


9/11 Pentagon Memorial in Arlington, Virginia.
9/11 Pentagon Memorial in Arlington, Virginia.

15 տարի առաջ Պենտագոնի դեմ ինքնաթիռով իրականացված ահաբեկչության արդյունքում ինքնաթիռի 59 ուղեւորներ եւ շենքում գտնվող 125 աշխատակիցներ էին զոհվել: Ողբերգության զոհերի հիշատակին է նվիրված Պենտագոնում կառուցված հիշատակի պուրակը: Լրագրող Ջեյմի Մաքինթայրի համար, ով այդ օրերին լուսաբանում էր ահաբեկչությունն ուղիղ եթերում, պուրակը հատուկ կարեւորություն ունի.

«Գիտեք, սա կարծես սրբատեղի լինիլինի: Սեպտեմբերի 11-ին ես հենց այստեղ էի, եւ այս ամենի միջով անցած ցանկացած մեկի համար դա կյանքի շրջադարձային պահ է»:

Պենտագոնի հիշատակի պուրակի նախագահ Ջեյմս Լայչակը 15 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության արդյունքում կորցրել էր եղբորը.

«Իմ եղբայր Դեյվը, կրտսեր եղբայրս, զոհվել է Պենտագոնում սեպտեմբերի 11-ին, եւ ես սա անում եմ եղբորս պատվին, ինչպես նաեւ մյուս զոհերի հիշատակը պահելու նպատակով»:

Լայչակի խոսքով, պուրակը հատուկ ճարտարապետություն ունի.

«Պուրակ մտնելով՝ հատում եք բաժանարար գիծը Սա ահաբեկչության պահն է՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան 9.37 րոպե: Այս գծին ամենամոտ կանգնած նստարանը 1998 թվականի հորիզանականի վրա է գտնվում: Այն նվիրված է երեք տարեկան Դանա Ֆալկենբերգին, ով ծնողների հետ ինքնաթիռում էր գտնվում: Այս նստարանը դեպի երկնքն է ուղղված՝ խորհրդանշելով երկնքում Դանայի մահը»:

Ջեյմսի եղբոր՝ Դեյվի հիշատակին նվիրված նստարանը գտնվում է 1961 թվականի հորիզոնականում եւ ուղղված է դեպի Պենտագոն, որտեղ զոհվել էր Դեյվը: Այսպիսով, 2001-ի բաժանարար գծից կարելի է տեսնել ահաբեկչության բոլոր զոհերի հուշարձանները, իսկ թանգարանում՝ ծանոթանալ զոհերի հիշատակի հավերժացմանն ուղղված գործունեությանը:

XS
SM
MD
LG