Մատչելի հղումներ

Օբաման չի դատապարտում ազգային հիմնի ժամանակ ոտքի չկանգնած մարզիկին


Քափերնիքը՝ նստած օրհներգի ներքո
Քափերնիքը՝ նստած օրհներգի ներքո

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ինքը չի կասկածում ամերիկյան ֆուտբոլի արհեստավարժ մարզիկի անկեղծությանը, որը հրաժարվել էր ոտքի կանգնել ԱՄՆ-ի օրհներգի ժամանակ, որպես երկրում ռասայական խտրականության դեմ բողոք։ Սակայն, ավելացրել է Օբաման, հասկանալի է նաեւ, որ մարզիկի այս արարքը դժվարությամբ է ընդունվում բանակայինների ու իրավապահ մարմիններում ծառայողների կողմից։

Օբամայի խոսքերով, Սան Ֆրանցիսկոյի ֆուտբոլի թիմի կիսապաշտպան Քոլին Քափերնիքն իր այդ քայլով ՝՝կիրառել է ուղերձով հանդես գալու իր իրավունքը՛՛։

Սպիտակամորթ մոր ու սեւամորթ հոր զավակ հանդիսացող Քափերնիքը հայտարարում է, թե ինքը որոշել է չկանգնել ԱՄՆ-ի պետական օրհներգի հնչյունների ներքո, բողոքելու համար ռասայական անարդարությունների եւ ոստիկանության կողմից սեւամորթ ամերիկացիների նկատմամբ կիրառվող բիրտ ուժի դեմ։ Մեծաթիվ ամերիկացիներ են դատապարտել մարզիկի այս քայլը, սակայն նույն թիմի մի խումբ անդամներ միացել են նրան՝ նույն կերպ իրենց բողոքն արտահայտելու համար։ Նրանց է կիրակի օրը միացել նաեւ կանանց ֆուտբոլի թիմի մի մարզիկ։

Ֆուտբոլի ազգային լիգան, որի անդամներից է կիսապաշտպան Քափերնիքը, հայտարարել է, թե խրախուսում է իր մարզիկներին կանգնել ազգային օրհներգի ժամանակ, սակայն դա չի համարում պարտադիր պայման։

XS
SM
MD
LG