Մատչելի հղումներ

Քլինթոնի և Թրամփի ընտրարշավները միմյանց մեղադրում են ստախոսության մեջ


Թեև նախորդ շաբաթ ուշադրության կենտրոնում էր ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը՝ ներգաղթի վերաբերյալ իր սուր արտահայտություններով, այս շաբաթ ուշադրությունը կրկին սևեռված է Քլինթոնի և նրա էլեկտրոնային նամակագրության վրա:

ԱՄՆ-ի նախագահի ընտրություններից երկու ամիս առաջ Քլինթոնի ընտրարշավը կրկին պաշտպանողական դիրք է գրավել: Թեև ըստ հուլիսին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի եզրակացության՝ Քլինթոնը անօրինական ոչինչ չէր արել, այնուամենայնիվ որոշ բացահայտումներ երկմտանքի տեղիք են տալիս:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին իր զեկույցում ասել է,- «Փաստեր կան, որ նրանք չափազանց անփութորեն են վարվել՝ խիստ գաղտնի տեղեկության հետ գործ ունենալիս»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմի
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմի

Քլինթոնն ավելի քան քսան անգամ ասել է, թե չի հիշում էլեկտրոնային նամակագրության մանրամասները: Նա ասել է, թե ինքը սխալվել է, և այլևս այդպես չի վարվի:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացրած տվյալների համաձայն, Քլինթոնը անտեղյակ է եղել, որ իր ստացած որոշ էլեկտրոնային նամակներ խիստ գաղտնի են եղել, քանի որ նա չի իմացել, որ դրանցում առկա “C” տառը դա է ազդարարել:

Թրամփի ընտրարշավի կազմակերպիչ Քելլիեն Քոնվեյի խոսքերով սակայն, ԱՄՆ-ի նախկին սենատոր, նախկին առաջին տիկին և այդ ժամանակ՝ պետքարտուղարը պետք է իմանար, թե ինչ է նշանակում այդ ‘C’ տառը: Նրա խոսքերով, Հիլլարի Քլինթոնին դժվար է ընկալել որպես ճշտախոս թեկնածու:

Փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Քեյն
Փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Քեյն

Փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Քեյնը համաձայնում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի եզրակացության հետ, ասելով, որ ներկայացված տեղեկությունը ապացուցում է, թե ինչու հավելյալ հետաքննության կարիք չի եղել: Փոխնախագահի թեկնածուն նաև ակնարկել է, թե Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփն է թաքցնում ճշմարտությունը:

Նա ասել է,- «Թեև Դոնալդ Թրամփը հանրությանը խոստացել էր հրապարակել իր հարկային փաստաթղթերը, նա այդպես էլ դա չի արել»:

Մինչ թեկնածուները զբաղված են միմյանց մեղադրելով, հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը թե՛ Քլինթոնի և թե՛ Թրամփի հանդեպ անբարյացակամ են տրամադրված:

Քլինթոնի և Թրամփի ընտրարշավները միմյանց մեղադրում են ստախոսության մեջ
please wait

No media source currently available

0:00 0:01:56 0:00

XS
SM
MD
LG