Մատչելի հղումներ

Պիենա Նիետո. «Թրամփի առաջարկները վտանգ են ներկայացնում Մեքսիկայի համար»


ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի Մեքսիկա կատարած այցից հետո, թե՛ Թրամփը և թե՛ Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պիենա հակասական կարծիքներ են արտահայտել:

Մեքսիկայի բնակիչներին վրդովվեցրել է, որ նախագահ Էնրիկե Պիենա Նիետոն Դոնալդ Թրամփի հետ հանդպիման ժամանակ չի անդրադարձել վերջինիս արած այն արտահայտություններին, թե իբրև Մեքսիկայի ներգաղթյալները հանցագործներ, թմրավաճառներ և բռնաբարողներ են:

Մեքսիկայից վերադառնալով Թրամփը կրկին շեշտել է, որ մտադիր է երկրից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին:

«Առաջին հերթին զբաղվելու ենք քրեական տարրերին, ավազակախմբերի անդամներին, անվտանգությանը սպառնացող անձանց, վիզայի ժամկետից դուրս այստեղ մնացած ու պետական նպաստների ակնկալիքով այստեղ գտնվող անձանց արտաքսելու գործով»։

Պիենա Նիետոն Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե նրա առաջարկները վտանգ են ներկայացնում Մեքսիկայի համար:

«Անկասկած, ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Թրամփի առաջարկներից շատերը իրական վտանգ են ներկայացնում Մեքսիկայի համար: Դրանցում Մեքսիկայի և դրա զարգացման համար իրական վտանգ կա»:

Թրամփն էլ իր հերթին վերստին հիշեցրել է՝ սահմանին պատ կառուցելու իր որոշման մասին:

«Մեքսիկան կմուծի դրա ծախսերի դիմաց։ Դա 1ՕՕ տոկոսով։ Նրանք դա դեռ չգիտեն, բայց կմուծեն։ Նրանք լավ մարդիկ են, ունեն լավ ղեկավարներ, բայց միևնույնն է, վճարելու են պատի դիմաց»:

Նախագահ Նիետոն փորձել է արդարացնել Թրամփի հետ իր հանդիպման դրդապատճառները և արտահայտել իր կարծիքը պատի ֆինանսավորման վերաբերյալ:

«Ես անձամբ Թրամփին ասել եմ, որ Մեքսիկան ոչ մի դեպքում չի վճարի Ամերիկայի սահմանին կառուցվելիք պատի համար: Մեքսիկան ոչ մի դեպքում այդ չի անի:»:

Պիենա Նիետոն նշել է, որ ավելի հեշտ կլիներ ոչինչ չանել այս առիթով, սակայն նա հավատացած է, որ անհրաժեշտ էր Թրամփին հիշեցնել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև հարաբերությունների կարևորության մասին:

Պիենա Նիետո. «Թրամփի առաջարկները վտանգ են ներկայացնում Մեքսիկայի համար»
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00

XS
SM
MD
LG