Մատչելի հղումներ

Մի քանի պայթյուններ են գրանցվել ուրբաթ օրը վաղ առավոտյան Թուրքիայի ու Սիրիայի սահմանի մոտ, Սիրիայի Ջարաբլուս քաղաքի մերձակայքում։

Ըստ որոշ տեղեկությունների, պայթյունները հեռվից կառավարվող ականների միջոցով իրականացրել են թուրք զինվորականները։ Գործողությունն, ըստ թուրքական աղբյուրների, Սիրիայի հյուսիսային հատվածում ուղղված է եղել ընդդեմ ՝՝Դաեշ՛՛ ծայրահեղական խմբավորման։
Թուրքիան անցյալ շաբաթ զորքեր տեղակայեց Սիրիայի տարածքում՝ օգնելու համար, որ տեղի ընդդիմադիր ուժերը գրավեն Ջարաբլուսը ՝՝Դաեշ՛՛-ից։ Սակայն այստեղ բախումներ սկսվեցին Սիրիայի քրդական ուժերի հետ, որոնք արդեն իսկ մարտնչում էին ընդդեմ ՝՝Դաեշ՛՛-ի ծայրահեղականների։
Թուրքիան փորձում է թույլ չտալ, որ իր բառերով քուրդ ՝՝ահաբեկիչները՛՛ միջանցք կազմեն թուրք-սիրիական սահմանին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերքում է ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց այն հայտարարությունները, թե թուրքական ուժերի դեմ մարտնչող Սիրիայի քրդական ուժերը, Թուրքիայի պահանջի ներքո, արդեն հետ են քաշվել դեպի Եփրատի արեւելյան ափերը։

XS
SM
MD
LG