Ուղիղ կես դար տեւած ընդմիջումից հետո, վերականգնվեց ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ օդային կապը։ Առաջին օդանավում ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարին ուղեկցում էին ավիաընկերության գործադիր տնօրեն Ռոբին Հայեսը, լրագրողներ ու կուբայական ծագմամբ ԱՄՆ-ի քաղաքացիներ։
Առեւտրային չվերթներն ԱՄՆ-ի ու Կուբայի միջեւ դադարեցվել էին 1961 թվականից։ 1979 թվականից թույլատրված էին միայն չարթերային թռիչքներ։ Այժմ նախատեսվում է շաբաթական 3ՕՕ թռիչք։ Օդային կապի վերականգնումը կապված է 2Օ14 թվականի դեկտեմբեր ամսին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փաստի հետ։ Հիշեցնենք, որ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին, երբ 1959 թվականին իշխանության եկան Ֆիդել Կաստրոն ու նրա կոմունիստ աջակիցները։ Նախագահ Բարաք Օբաման այս կղզի պետություն պատմական այց կատարեց անցած մարտ ամսին։ Ուժի մեջ է դեռեւս մնում առեւտրի վրա դրված արգելքը, որը կարող է վերացվել միայն Կոնգրեսի համաձայնության դեպքում։
Կուբայի նկատմամբ Օբամայի որդեգրած քաղաքականության քննադատները բողոքում են, որ կոմունիստական կառավարությունը տնտեսական կապերը վերականգնելու դիմաց մարդու իրավունքները հարգելու հարցում շատ քիչ զիջումներ է առաջարկել։